Նաստասյա Սամբուրսկայան ՝ խորը դեկոլտեով ալ կարմիր զգեստով
Նաստասյա Սամբուրսկայան սոցցանցերի օգտատերերի համար նոր սեքսուալ կերպար է փորձարկել։
Երգչուհու կարիերայի համար Նաստասյան փոխել է իմիջը։ Նրա զգեստապահարանում ռետրո ոճով կանացի եւ սեքսուալ հագուստներ են հայտնվել։ Դրանցից մեկով նա մասնակցել է նոր ֆոտոշարքին։ Սամբուրսկայան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է խորը դեկոլտեով, ալ կարմիր, մարմինն ընդգրկող զգեստ եւ երկար ձեռնոցներ։ Հետեւի ֆոնի վարագույրը, արյունոտ դաշույնի պատկերով կախազարդը եւ ձեռքերին առկա զարդերը կերպարին դրամատիկություն եւ թատերական շունչ են հաղորդել։ (լուսանկարիչ-Լիա Մստիսլավսկայա)։
Նաստասիայի գործընկերները՝ ռուսական շոու-բիզնեսի աստղերը, լուսանկարի մասին իրենց հիացմունքն են արտահայտել։ «Շքեղ», - հայտարարել է մոդել Ելենա Պերմինովան։ Սվետլանա Բոնդարչուկը, Նատալյա Ռուդովան, Varda-ն, երգչուհի Սլավան պարզապես սմայլիկներ են թողել կադրին կից։
Երգչուհու երկրպագուները, ի տարբերություն աստղերի, հաճոյախոսությունների համար խոսքեր են գտել։ «Կրքոտ կին, պոետի երազանքը», «Անաստասիա, դուք շլացուցիչ եք», «Շքեղ կերպար», - գրել են օգտատերերը։



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան