Հայտնի է տասնամյակի կինը
Billboard ամսագրի վարկածով հայտարարվել է տասնամյակի կինը։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է հրատարակչության կայքում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Մրցանակը ստացել է ամերիկացի փոփ-կատարող Թեյլոր Սվիֆթը։ «Երբ սկսվեց այս տասնամյակը, ես ընդամենը 20 տարեկան էի։ Եվ ես հասկանում եմ, որ բոլորը կասկածներ կունենան քո մասին, եթե դու կին ես երաժշտական ինդուստրիայում», - ասել է երգչուհին շնորհակալական խոսքում։ Նա նշել է, որ շատերն իր հաջողությունը կապել են պրոդյուսեր Սկուտեր Բրաունի եւ իր համագործակցության հետ։ Նա նաեւ հավելել է, որ որոշ ունկնդիրներ կարծում էին, թե ինչ-որ մեկն է երգեր գրում իր փոխարեն։
Նոյեմբերին Սվիֆթը հաղթել է American Music Awards մրցանակի վեց անվանակարգերում, այդ թվում՝ «Տասնամյակի լավագույն արտիստ» անվանակարգում: Այս տարի աստղը նաեւ Forbes-ի վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել, որպես աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
Billboard ամսագիրը նաեւ հայտարարել է տարվա կնոջը, որը դարձել է 17-ամյա Բիլլի Այլիշը։ Նա խոստովանել է, որ իրեն տարօրինակ է զգում, քանի որ նման պարգեւ ստանում է նման վաղ տարիքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան