Վտանգը ստիպում է ավելի խելացի դառնալ. գիտնականներ
Միշտ չէ, որ սթրեսը բացասական գործոն է, պարզել են ԱՄՆ գիտնականները, որոնք ուսումնասիրել են Rivulus ձկնիկների ուղեղը Կարիբյան ջրավազանի տարբեր շրջաններից։ Պարզվել է, որ ձկնիկները, որոնք ապրում են մեծ քանակությամբ գիշատիչների շրջանում, ավելի զարգացած ուղեղ ունեն, տեղեկացնում է Planet-today-ը։
Քոնեքթիկուտի Թրինիտի քոլեջի հետազոտողները որսացել են մեծահասակ ռիվուլուսներ, որոնք ապրել են Կարիբյան ջրավազանի տարբեր մասերում։ Որոշ ձկնիկներ ապրել են գիշատիչներով լի շրջաններում, իսկ որոշները՝ ավելի հանգիստ ու համեմատաբար անվտանգ ջրերում։ Հետազոտությանը մասնակցել են բացառապես որձ ձկնիկներ. գիտնականները մինչ այդ պարզել էին, որ սթրեսը ոչ մի կերպ չի ազդում էգերի ուղեղի վրա։
«Մենք ուսումնասիրել ենք ռիվուլուսների ուղեղը, ինչպես նաեւ չափել որոշ նեյրոֆիզիոլոգիական բնորոշիչներ։ Պարզվել է, որ ձկնիկների մոտ, որոնք ապրել են գիշատիչների կողքին, ավելի շատ են գլխուղեղի նոր բջիջները։ Մենք համոզված ենք, որ տարբերությունը պայմանավորված է այն փաստով, որ ձկնիկները ստիպված են գոյատեւել մշտական սթրեսի եւ վտանգի պայմաններում։ Այստեղ կամա-ակամա պետք է մշակել բարդ վարքագիծ, որպեսզի ինչ-որ մեկի կերը չդառնաս»,- ասում են հետազոտողները։
Հետեւությունները, որ արել են գիտնականները, արդարացի են նաեւ մյուս էակների համար, համոզված են հրապարակման հեղինակները։ Ենթադրվում է, որ մեր հեռավոր նախնիները ավելի խելացի են դարձել ամեն քայլափոխի նրանց դարանակալած մշտական վտանգների պատճառով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը