25 մլն դոլար. Սեքս սկանդալի կիզակետում հայտնված Վայնշտեյնը նախնական համաձայնության է եկել մեղադրող կողմի հետ
Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ կինոպրոդյուսեր համարվող Հարվի Վայնշտեյնը և սնանկ ճանաչված Weinstein Co կինոստուդիայի տնօրենների խորհուրդը 25 մլն դոլարի նախնական համաձայնության են եկել տասնյակ կանանց հետ, որոնք Վայնշտեյնին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների իրականացման համար:
Ինչպես հաղորդում է reuters.com-ը, այս մասին հայտնի է դարձել երկու կողմերի բանակցային գործընթացում ներգրավված փաստաբաններից:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեքս սկանդալը պայթել էր 2017թ. հոկտեմբերին, երբ Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար մեղադրել էր ավելի քան 70 կին: Սակայն կինոպրոդյուսերը հերքել էր դրանք՝ ընդգծելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխհամաձայնության արդյունքում:
Նշվում է, որ մեղադրվող կողմը տուժած կանանց պետք է ընդհանուր առմամբ 47 մլն դոլար վճարի: Հայտնի է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Վայնշտեյնին ցմահ ազատազրկում է սպառնում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ