Միլանում Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
Միլանի գիտության և տեխնիկայի թանգարանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Սա Լեոնարդո դա Վինչիին՝ որպես ինժեների և հետազոտողի նվիրված ամենամեծ ցուցադրությունն է աշխարհում, հայտնում է Artribune.com կայքը:
Թանգարանի նոր բաժինը 170 աշխատանք է ներառում (դրանցից 70-ը` մոդելներ, 39-ը՝ մուլտիմեդիական ինստալիացիաներ) ավելի քան 1300 քառակուսի մետր տարածքի վրա:
Նախապատրաստական աշխատանքները 4 տարի են տևել, իրենց մասնակցությունն են ունեցել Թուրինի թանգարանները, Միլանի հնագիտական և պատմական թանգարանները, Փարիզում Ֆրանսիայի ինստիտուտը, ինչպես նաև աշխարհի ավելի քան 70 մշակութային հաստատություն:
Ցուցահանդեսի բացումը նվիրված է անվանի նկարչի և գյուտարարի մահվան 500-րդ տարելիցին: Նախագծի ղեկավարն է Կլաուդիո Ջորջոնեն:
Ցուցադրությունը թույլ է տալիս հետևել Դա Վինչիի` գիտության և մշակույթի տարբեր ճյուղերին նվիրած աշխատանքին և ցուցադրում է Վերոկյոյի մոտ ուսանելու ժամանակահատվածում մեքենաների և մեխանիզմի նկատմամբ նրա հետաքրքրությունը, գծագրության օգտագործումը որպես հետազոտական մեթոդ, ռազմաինժեներային նախագծերը, թռիչքային ապարատները և տիեզերքի կառուցվածքի և տարածության մասին մտքերը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ