Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանի ելույթը ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Ելութի տեքստը՝ ստորև։

«​Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

​2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։

2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:

Չնայած իրավական փոփոխություններին, դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով, գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։


​Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

​(Ա) 2019 թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

​(Բ) 2019 թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել ենդատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցեյել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

​(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

​(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019 թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

​Առաջարկներ.

​1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքըդատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

​2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննելարդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

​3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

​4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորելմիջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

​Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։

​Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

​Առաջարկ. անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

​Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:

​Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։ Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։

​Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպովարձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

​Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամհրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաներիհաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։

​2019 թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

​2019 թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:

​2019 թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար։

​Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

​Առաջարկներ

​1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

​2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

​3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը»: