Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Տխրահռչակ վաղ կենսաթոշակի նախագծի խնդիրներն ու դրա մոտալուտ հակասահմանադրականությունը. Արսեն Բաբայան

 

Ներկայացնում ենք ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու խնդիրների մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի հոդվածը, որը գրվել է Tert.am-ի համար։

Դատարանի անկախության ստանդարտների վերաբերյալ առկա միջազգային փորձից կարելի է անել հետևյալ հետևությունները.

Դատական համակարգի անկախությունը պահանջում է, որ դատավորները զերծ լինեն արտաքին ճնշումներից, և՛ ուղղակի, և՛ անուղղակի միջամտությունից ու ազդեցությունից:

Դրա համար պետք է առկա լինեն որոշակի երաշխիքներ դատավորների նշանակման, ազատման, դատարանի կազմի, կառուցվածքի, ժամկետի, գործառույթների իրականացումից հրաժարվելու հետ կապված:

Ի թիվս այլնի այս երաշխիքներին ոչ իրավաչափ կերպով միջամտությունը հանդիսանում է անկախության սկզբունքի խախտում:

Անկախությունը պետք է դիտարկել և՛ որպես դատական իշխանության հատկանիշ, և՛ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Անկախությունը պետք է ապահովվի նաև օրենսդրի և գործադիրի միջև իրավահարաբերություններում, որից ենթադրվում է, որ այս մարմինները ևս չպետք է ոչ իրավաչափ կերպով միջամտեն դատական իշխանության գործերին:

Որպես անկախության չափման միավոր է հանդիսանում նաև օբյեկտիվության թեստը, որի համաձայն՝ դատարանի կազմը և այլ հանգամանքները չպետք է կասկած հարուցեն անկախության տեսանկյունից:

Այս ամենի լույսի ներքո դիտարկելով վաղ կենսաթոշակի վերաբերյալ օրենքի նախագիծը՝ ակնհայտ է դառնում, որ իշխանության կողմից խաթարվել են դատական իշխանության անկախության, այդ թվում՝ արդար դատաքննության սկզբունքները, մասնավորապես.

Նախագիծը գործիք է հանդիսանում գործող դատավորներին հեռացնելու և նոր կազմ ձևավորելու հարցում, ինչը ուղիղ միջամտություն է դատական իշխանության նկատմամբ

Այս հարցի համատեքստում շատ կարևոր է երկու հանգամանք.

Արդյո՞ք իշխող ուժը, ի դեմս օրենսդիրում իր խմբակցության կարող է առանց այլ քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի ընտրել իր համար ցանկալի ՍԴ դատավորի թեկնածուներին,

Արդյո՞ք վաղ կենսաթոշակի գնալը իսկապես կամավոր է:

Դատավորների ընտրության մասով հարկ է նշել, որ թեև նախագծով սահմանված է դատավորների՝ կամավոր կերպով կենսաթոշակի հնարավորություն, այդուհանդերձ՝ ուսումնասիրելով փաստերը, ակնհայտ է դառնում, որ այն մեղմ ասած կամավոր չէ:

Մասնավորապես, այդ մասին են վկայում նախագծի քննարկումներին զուգորդած հայտարարությունները, այդ թվում՝ ԱԺ նախագահի, նրա տեղակալի, արդարադատության նախարարի մակարդակով՝ արժանապատիվ հեռանալու, արժանապատվություն ունենալու դեպքում առաջարկը ընդունելու, պարտադիր փոփոխությունների և ոչ ոքի խույս չտալու մասին:

Այդ մասին է վկայում նաև ՍԴ շուրջ ամիսներ շարունակ ձևավորված իրավիճակը՝ զուգորդված վիրավորանքներով, սպառնալիքներով, շինծու քրեական գործերով՝ որոնք մի կողմից կարող են հանդիսանալ կրկնվելու ազդակ՝ խաղաղ պայմաններում չհեռանալու դեպքում, իսկ մյուս կողմից ունեն կրկնվելու իրական և մեծ շանսեր:

Այլ կերպ ասած, նույնիսկ հետագա ազդեցությունների բացակայության դեպքում ստեղծվել են բոլոր հիմքերը դատավորներին ճնշելու և այդ քայլին գնալուն հարկադրելու համար, որն արդեն իսկ հակասում է կամավորությանը, իսկ նախագիծը հերթական պարարտ հողը կլինի ՍԴ նկատմամբ ճնշումների նոր ալիքի՝ որոնք կարող են լինել և տեսանելի և անտեսանելի, ունենալ տարատեսակ դրսևորումներ: Չէ՞ որ, ինչպես Աժ նախագահն էր պնդում, դեռ շատ պլաններ ունեն մշակած ՍԴ հարցում իրենց նպատակին հասնելու համար:

Բացի այդ, ինքնին կամավորության սկզբունքի խախտում է երկամսյա ժամկետի սահմանումը, որն ունի հարկադրող բնույթ, և չի պարունակում ողջամիտ հիմնավորում:

Եվ իզուր չէ, որ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքում շեշտադրել է ՙՙխիստ կամավորության՚՚ հարցը՝ կասկածելով որոշակի հանգամանքների վրա:

Իսկ ինչ վերաբերում է ՍԴ նոր կազմ ձևավորելուն և վերահսկելի դատարան ունենալուն, ապա դա իրական է: Մասնավորապես, թեև սահմանված է ՍԴ դատավորի ընտրության բավականին բարձր շեմ, որպեսզի ընտրությունը լինի կոնսենսուսի արդյունքում, ներկա պայմաններում իշխող ուժը, լինելով բացարձակ մեծամասնություն և ունենալով բավարար ձայներ, կարող է միանձնյա ձևավորել ՍԴ նոր կազմը: Ընդ որում, թեև տարբեր մարմինների կողմից առաջադրումներ կատարելու հնարավորությունը ևս միտված է դատարանում քաղաքական ազդեցությունը չեզոքացնելուն, Վահե Գրիգորյանի փորձը ցույց տվեց, որ հնարավոր է արհամարհել ցանկացած առաջադրում, եթե թեկնածուն իշխող ուժի սրտի թեկնածուն չէ: Այսպիսով, ներկա փաստերը լիովին ցույց են տալիս ՍԴ վերահսկելի դատարան ձևավորելու իրական շանսերն ու մոտիվները և այս հարցում երաշխիքների իրական բացակայությունը:

Իսկ որքանո՞վ է այդ միջամտությունն արդարացված

Սա պարզելու համար պետք է ուշադրություն դարձնել նախագծի նպատակին և դրան հասնելու համար ընտրված միջոցներին:

Նպատակը - որպես նախագծի հիմնավորում է նշված նոր Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի մոդելի կյանքի կոչումը: Հարկ է նշել, որ նախագծով սահմանված նպատակը ինքնին իրավաչափ չէ այն համատեքստում, քանի որ հենց սահմանադիրն է որոշել, որ Սահմանադրական դատարանի մոդելը պետք է ամբողջանա հետզհետե՝/ ինչը երկու դատավորի պարագայում արդեն իսկ իրացվել է/ նշելով, որ դատավորները շարունակելու են պաշտոնավարել: Այլ կերպ ասած, նշված նպատակը հակասում է սահմաանդրի կամքին, որը իրացվել էր՝ հաշվի առնելով դատավորների անփոփոխելիության սկզբունքը:

Բացի այդ, օրենսդրի նպատակը վեր հանելու համար կարևոր գործիք են հանդիսանում ոչ միայն համապատասխան դրույթը կամ դրա ֆորմալ հիմնավորումը, այլև օրենսդրական գործընթացին նախորդող և հաջորդող գործընթացները:

Սա դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ նպատակը Սահմանադրական դատարանի ոչ վերահսկելի դատավորներից ազատվելն է: Մասնավորապես, այս մասին են վկայում նախորդող ամիսներին իշխանական ուժի արշավը Սահմանադրական դատարանի դեմ տարբեր և նույնիսկ անհեթեթ պատճառաբանություններով՝ /անդամները դատավորներ չեն, հանրային վստահություն, նախկին ռեժիմի կողմից նշանակված լինել և այլն/ զուգորդված վիրավորանքով և սպառնալիքով, և ակնհայտ է, որ այս նախագիծը նշված արշավի շարունակությունն է:

Նախագծի կոնտեքստից շեղումը նկատելի էր նաև բուն նախագծի քննարկման արդյունքում, քանի որ կրկին անգամ խոսվում էր ոչ թե դատարանի ցանկալի մոդելի, այլև դատավորների հանրային վստահության, նրանց՝ իշխանությունը զավթած խմբակ, հանցագործ լինելու և այլնի մասին:

Գլխավոր մոտիվացիան – Հնազանդ դատարան ունենալու համատեքստում, որպես գլխավոր մոտիվացիա կարելի է դիտարկել թերևս Ռ. Քոչարյանի գործից Սահմանադրական դատարանի դատավորներին մեկուսացնելը: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ Քոչարյանի գործի վերսկսումը նախատեսվում է փետրվար-մարտ ամիսներին, իսկ կենսաթոշակի առաջարկի վերջնաժամկետը հունվարի 31-ն է: Իսկ այս գործի՝ իշխանության համար կենսական հարց լինելը ակնհայտ է բոլորի համար. Այդ գործով դիմումները ՍԴ մուտք արվելուց հետո սկսվեց արշավը ՍԴ-ի նկատմամբ, ՍԴ նախագահի և նրա մտերիմների հետ կապված քրեական գործերը հարուցվեցին և բուռն ճնշումները սկսվեցին հենց Քոչարյանի գործով որոշման կայացումից հետո: Սրա վկայությունն են պատգամավորների արտահայտությունները այն մասին, որ եթե դիմում չներկայացվեր Վենեքիկի հանձնաժողով և ՄԻԵԴ, նախագահի դեմ գործընթաց չէր սկսվի, Քոչարյանի գործով որոշումից խուսափելու համար պետք էր ի սկզբանե հետևել Վահե Գրիգորյանի հորդորներին,նոր դատավորներ առաջադրել և այլն:

Բացի այդ, մոտիվացիայի հարցում էական է նաև նոր կազմի նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորությունը, ինչը լրիվ իրատեսական է, ինչպես նշվեց վերևում:

Այսպիսով, պարզ է դառնում, որ նախագծի և ֆորմալ և իրական նպատակները իրավաչափ չեն:

Նպատակին հասնելու համար ընտրված միջոցները – այս հարցը պարզելու համար ուշադրության է արժանի երկամսյա ժամկետի սահմանումը: Մասնավորապես, երկամսյա ժամկետում կենսաթոշակի պահպանմամբ լիազորությունները վայր դնելու կանոնակարգումը մեծ վնաս կարող է հասցնել դատարան դիմած սուբյեկտներին, դատարանի կայունությանը, այն դեպքում, երբ շատ ավելի մեծ ժամանակային ինտերվալի կամ փուլային լուծման դեպքում էլ հնարավոր կլիներ ապահովելու ՙՙակնկալվող մոդելը՞՞՝, միևնույն ժամանակ թույլ տալով դատավորներին ավարտելու իրենց վարույթում գտնվող գործերը պատշաճ ժամկետներում և զերծ մնալ դատարանի ինստիտուցիոնալ կայունությունը խաթարող այնպիսի իրավիճակից, որը կառաջանա դատավորների միաժամանակյա հեռացման դեպքում: Այս մասին խոսել էր նաև Վենետիկի հանձնաժողովը, որը կրկին անտեսվել էր:

Այսպիսով, պարզ է դառնում, որ նշված նպատակին կարելի էր հասնել շատ ավելի նվազ չափով միջամտելով դատական համակարգի կայունությանը և արդար դատաքննության իրավունքին:

Իսկ ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին նեղ իմաստով, ապա պետք է փաստել, որ տեսակարար կշռի առումով վտանգի տակ է գտնվում կարևորագույն իրավունք և սկզբունք, ինտենսիվ միջամտության դրսևորմամբ, ինչպես նշվեց վերևում: Ընդ որում, անհասկանալի է, թե հանուն որ իրավունքի կամ ազատության է սա արվում, մասնավորապես՝ իշխանության երազանքների ՍԴ-ի մոդելի ուշ կյանքի կոչումը ո՞ր իրավունքը կամ ազատությունն է խաթարում, և ինչ չափով, որն ավելի կարևոր է:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Օրենսդրի կողմից նման նախագծի ներկայացումը հանդիսանում է միջամտություն դատական իշխանության, արդար դատաքննության իրավունքի նկատմամբ, որը արդարացված չէ ոչ իրավաչափ նպատակի, ոչ դրան հասնելու համար ընտրված միջոցի համատեքստում, ուստի ոչ համաչափ և ոչ օրինական է:

Ի վերջո, սրա վկայությունն են ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ նախագծին դեմ քվեարկելու մասին, նրանց որակումները նախագծի՝ քաղաքական հաշվեհարդար և տեռոր լինելու մասին:

Նման պայմաններում նախագիծն ունի լիարժեք շանսեր ոչ միայն հակասահմանադրական ճանաչվելու, այլև արժանանալու միջազգային հանրության՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականին և ինչու ոչ՝ սանկցիաներին:

Այս համատեքստում դատավորները թերևս պետք է երկար մտածեն առաջարկն ընդունելուց առաջ, քանի որ աշխատելու համար սահմանված սոցիալական երաշխիքը չաշխատելու պարագայում կարող է վերածվել անաշխատ եկամտի և ոչ միայն վերացվել և ետ պահանջվել, այլև պատասխանատվության հիմք հանդիսանալ: