Հայտնի է Եվրոպայի ամենաբարձր աշխատավարձեր վճարող պետությունը
Շվեյցարիան շարունակում է մնալ լավագույն աշխատավարձերը վճարող երկիրը Եվրոպայում: Աշխատավարձը երկրում մոտ 50%-ով ավելի բարձր է, քան հարևան մյուս եվրոպական երկրներում: Willis Tower Watson խորհրդատվական ընկերության ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Շվեյցարիայի քաղաքացիների աշխատավարձը գերազանցում է Եվրոպայում 15 խոշոր տնտեսություն ունեցող երկրներում իրենց գործընկերների աշխատավարձերին՝ անկախ նրանից, թե աշխատողը դեռևս իր կարիերայի սանդուղքի սկզբին է կանգնած, թե արդեն որևէ լուրջ պաշտոն է զբաղեցնում:
Ըստ համապատասխան զեկույցի, որը կազմել է մոտ 60 երկրներում շուրջ 50 կատեգորիաների աշխատանքների դիմաց վճարվող աշխատավարձերի վարկանիշային ցուցակը, Շվեյցարիայում բավականաչափ փորձ ունեցող աշխատողների միջին աշխատավարձը 151,346 եվրո է կազմում մեկ տարվա ընթացքում: Երկրորդ տեղում գտնվում է Լյուքսեմբուրգը՝ 101, 764 եվրոյով:
Ինչ վերաբերում է իրենց գործի մեջ սկսնակներին, ապա այստեղ Շվեյցարիայի ցուցանիշը 82,582 եվրո է, իսկ երկրորդ տեղում է Դանիան, որը տարեկան միջինում 54,940 եվրո է վճարում «նորեկներին»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում