Իլոն Մասկն իր նոր Cybertruck էլեկտրապիկապով ռեստորանից հեռանալիս հարվածել-գցել է արգելաձողը (տեսանյութ)
Ամերիկյան Tesla և SpaseX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր նոր Cybertruck էլեկտրապիկապով Լոս Անջելեսի ռեստորաններից մեկից հեռանալիս հարվածել-գցել է արգելաձողերից մեկը:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube կայքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը` Մասկը ռեստորան էր գնացել դերասան Էդ Նորթոնի հետ` փոխադրամիջոց ընտրելով նոր Cybertruck էլեկտրապիկապը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարը ռեստորանից հեռանալիս հարվածում-գցում արգելաձողը:
Tesla ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների արտադրության գործում, նոյեմբերին ներկայացրել էր Cybertruck էլեկտրական պիկապը:
Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:
Պիկապի հետ միասին Մասկը ներկայացրել է նաև էլեկտրական քվադրոցիկլ։ Այն կարող է տեղավորվել Cybertruck-ի թափքում ու լիցքավորվել դրանից։
Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից