Լավրովն այցելել է Սպիտակ տուն. Թրամփը համատեղ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկար՝ արված Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում ԱՄՆ նախագահը նստած է աշխատասեղանի շուրջ, իսկ ռուս դիվանագետը կանգնած է նրա կողքին:
Սպիտակ տան պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախագահ Թրամփը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը պետք է զերծ մնա ամերիկյան ընտրություններում որևէ միջամտությունից, ինչպես նաև կոչ է արել Մոսկվային լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը:
Ինչ վերաբերում է Թրամփի թվիթերյան հրապարակմանը, ապա նա գրել է.«Շատ լավ հանդիպում անցկացրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային համաձայնագիրը, միջուկային զենքի վերահսկումը և ընտրություններին միջամտությունը: Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում այս երկխոսության շարունակմանը»:
Նշվում է, որ Լավրովի այցը Սպիտակ տուն տևել է մեկ ժամ:
Բացի այդ, նա հանդիպում է ունեցել նաև իր ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի հետ: Վերջինս Լավրովին նախազգուշացրել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտության դեպքում, Վաշինգտոնը պատասխան քայլեր կձեռնարկի:
Պարբերականը հավելում է, որ Լավրով-Թրամփ հանդիպումն անհանգստացրել է նախագահին պաշտոնանկ անել փորձող դեմոկրատներին, որոնք չեն բացառել, որ ԱՄՆ նախագահը կարող էր Լավրովի միջոցով գաղտնի տեղեկություններ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թրամփը Սպիտակ տանը Լավրովին ընդունել էր 2017թ.:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից