Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին
«Փաստը» գրում է. «Երեկ ողջ օրը (նախկինում էլ, իհարկե, բայց երեկ առավել կազմակերպված) իշխանականներն ու իշխանամերձ երևույթները խորհրդարանում ու սոցցանցերում քափուքրտինք մտած համոզում էին, որ ՍԴ անդամները հանցագործներ են:
Դե, հասկանալի է, բացառությամբ լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանի, որը ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ էր հռչակել, իսկ դրանից հետո էլ պարզապես աշխատանքի չի գնում՝ ստանալով աշխատավարձ, օգտվելով բոլոր արտոնություններից:
Երեկ օրվա ընթացքում շատերն էին շեշտում, որ սա այս իշխանություններին ու նրանց ծառայողներին բնորոշ է՝ օդում ճոռոմ հայտարարություններ հնչեցնել՝ առանց որևէ փաստարկվածության, այն համոզմունքով, որ անհրաժեշտության դեպքում «փաստեր» միշտ էլ կսարքեն:
Սակայն խնդիրը միայն սա չէ:
Ստացվում է, որ քայլողները օրենքի ուժով հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում այդ «հանցագործներին», միայն թե նրանք հեռանան, միայն թե իշխանությունները կարողանան ձևավորել իրենց «սրտի», այսինքն՝ իրենց կամակատար Սահմանադրական դատարան:
Մյուս կողմից՝ կստացվի, որ Արարատ Միրզոյանի խոսքերով ասած՝ այս «ձեռքսեղմումն» ընդունող դատավորները մեխանիկորեն ընդունում են, որ իրենք «հանցագործ» են և որ ՍԴ-ում իրականում ճգնաժամ կա:
Այնինչ, թե՛ իրական ընդդիմությունը (և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական), թե՛ իրավաբանների մեծ մասը քանիցս հայտարարել են, որ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չկա, իսկ եթե կա էլ, այդ ճգնաժամի անունը Վահե Գրիգորյան է:
Եվ վերջապես, երբ իշխանություններն օգտագործում են արժանապատիվ հեռացում արտահայտությունը, ինչպե՞ս են համադրում «արժանապատիվ» ու «հանցագործ» բառերը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...