Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայ արդի պոեզիան Եվրոպայում


2017-թվականի հունվարի 16-ին Բարսելոնա քաղաքում մեկնարկեց արդի հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի եռալեզու (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) «Անթռչուն երկինք» գիրքը, որը ներկայացրել էր իսպանական հանրահայտ «Carena» հրատարակչությունը: Բարսելոնայից հետո մայիսի 9-ին շնորհանդես անցկացվեց Վալենսիայում՝ «Fnac» իսպանական խոշորագույն գրախանութերի ցանցում: Շնորհանդեսը վարեցին Միսլատայի Մշակութային Շարժում կազմակերպության նախագահ, «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակի դափնեկիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան և Մովսես Մխիթարյանը: Սալվադոր Գարսիա դե լա Մոտան հանդիսատեսին հրամցրեց հեղինակի խոհափիլիսոփայական, հայ ժողովրդի աննկուն պայքարի և կարոտալից սիրո անկրկնելի մտքերը:


Նա մասնավորապես նշեց, որ ««Անթռչուն երկինք»-ը ուղորդում է տրամաբանելու մեր իսկ կատարած արարքների և դրանց հետևանքների սահմանագծի մասին: Բանաստեղծությունների ամեն մի տողում բանաստեղծը խոսում է հույսից, պատմում մի ժողովրդի ինքնությունից և բացարձակում ու պահանջում է` ասես ջնջելով արվեստի և ոչ արվեստի սահմանը, դրանով իսկ ստեղծելով նոր որակի բանաստեղծական արվեստ»: «Սլավի-Ավիկ Հարությունյանը,- իր խոսքում շարունակում է իսպանացի բանաստեղծը, - մեզ ուղորդում է դեպի սեփական բանաստեղծական կառույց, բանարվեստի սեփական մի յուրօրինակ կոդավորման, որտեղ կինոյի տեսարանը ասես փոխարկում է բառով, իսկ բառի ինտոնացիան ծնում է տարածական պատկեր: Արդի գեղարվեստական խմորումների համատեքստում` մտածում եմ, որ սա վաղվա պոեզիայի լավագույն ուղին է... Նրա բանաստեղծական լեզուն անկեղծ է: Հայաստանը մեզ գրավում է իր ապագայի ազատությամբ և հույսերով: Այս ժողովածուն պատմում է Հայաստան աշխարհի մասին, որպես մի նոր շրջադարձ՝ վանելով անապատի ճանապարհներին ուսապարկերով հուսալքությամբ քայլող մարդկանց մինչ այդ մեր ընկալված կարծրատիպը՝ միաժամանակ ստեղծելով արժանապատվության նոր մանիֆեստացիա… Մենք այսօր ստացել ենք բացարձակ մի նոր գեղարվեստական մոդելի առաջարկ Հայաստանից, ինչը սովորաբար Եվրոպան էր թելադրում աշխարհին», - իր խոսքը եզրափակեց Սալվադոր Գարսիան:

Հեղինակը էլ խոսեց իր ստեղծագործական ուղու մասին, մասնավորապես, մեջբերումներ անելով «Սասունցի Դավիթ» էպոսից, փորձեց հատուկ շեշտադրումներով կարևորել հայ ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող առաջնորդի դերը հատկապես այսօր, երբ Հայոց աշխարհն ապրում է պատերազմական տագնապալից իրավիճակում: Ելույթի ավարտին բանաստեղծը պատասխանեց ներկաների հարցերին: Շնորհանդեսին ներկա էին իսպանացի գրողներ, նկարիչներ, իսկ Վալենսիայի «Արարատ» հայկական միությունը և հայ համայնքը հաճելի անակնկալ մատուցեցին ոչ միայն ներկայությամբ, այլ նաև գրական-երաժշտական համարների կատարմամբ: Ելույթներ ունեցան Իսպանիայում անվանի ջութակահարուհի Տաթևիկ Խաչատրյանը, տաղանդաշատ երգիչներ Էդգար Աբրահամյանը, Աննա Ասոյանը և Էդգար Մարտիրոսյանը: Հեղինակի հայերեն ստեղծագործությունները ներկայացրեց «Արարատ» Միության փոխնախագահ Գայանե Ղազարյանը:

Մայիսի 11-ին Մադրիդի հանրաճանաչ «Casa de libro»-ում շարունակվեց հայ բանաստեղծի շնորհանդես-հանդիպումները: Մադրիդում շնորհանդեսը վարում էր հրատարակչության գլխավոր խմբագիր, իսպանացի հայտնի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն, ով մասնավորապես ներկայացրեց հայ բանաստեղծի պոեզիան՝ նշելով, որ այսօրվա եվրոպական գեղարվեստական համակարգում հանձին Սլավի-Ավիկ Հարությունյանի, հայերը ներկայացրել են լուրջ բանաստեղծական հայտ, բանաստեղծության նոր ու ինտելեկտուալ մոդել: Իսկ իսպանացի բանաստեղծուհի Լույս Մակիասը խոստովանեց, որ մինչև այս գրքի ընթերցումը ինքը լսած անգամ չկար Հայաստանի մասին, մինչդեռ այս հեղինակը արժանապատիվ ձևով ներկայացնում է իր երկիրն ու մշակույթը աշխարհին, ինչն էլ ոչ միայն մրցունակ է, այլ` ճաշակ թելադրող:

Իսպանական մամուլը՝ ավելի քան երկու տասնյակ թերթեր ու ինտերնետային կայքեր, լուսաբանել է գրական ու մշակութային այս միջոցառումները:
Ներկայացնում ենք հայտնի լրագրող Մար Բորկեի անդրադարձը և հղումները.

«Բազմաշնորհ հայ բանաստեղծ, ով անձամբ գիտի պատերազմը, խոսում է վերջինիս սարսափների, անգամ հակառակորդի մասին առանց ատելության»

ՍԼԱՎԻ-ԱՎԻԿԻ «ԱՆԹՌՉՈՒՆ ԵՐԿԻՆՔ» ԵՌԱԼԵԶՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՅՍՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԱՂԱՂԱԿ

Բազմաշնորհ հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանը ներկայացնում է իր նոր «Անթռչուն երկինք» բանաստեղծական ժողովածուն: Կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր… նրա ստեղծագործությունների թեմատիկան պատերազմն է, չնայած նաև գրչի մեկ հարվածով ներկայացրել է սիրո բանաստեղծական տողեր:

…Այսպիսով` նա ժամանակակից եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է, ով ամուր կանգնած է հայ դասական պոեզիայի հիմքերին՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ժամանակակից եվրոպական քաղաքակրթության զարգացմանը: Բացի այդ, Ավիկին զարմանալիորեն հաջողվում է սինթեզել կինոյի, թատրոնի դրամատուրգիան, վեպի կառույցը և մյուս արվեստների գեղարվեստական հնարքները, 21-րդ դարի կարճ հաղորդագրությունների ռիթմն ու ոճը: Անգամ մի քանի տողանոց բանաստեղծություններում նա կիրառում է թատրոնի և վեպի դրամատորգիական կառույցներ, ինչն էլ նրա պոեզիան դարձնում է նորարարական: Նրա չափատողերը ծնվում են զարմանալի ուժգնությամբ բեռնված լույսից: Նրա պատկերները ինքնատիպ են, նոր և անսպասելի:

Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծություններում գեղարվեստական ինքնարտահայտումը բառային առաջին շերտից իմաստային ազդակից թափանցում է ենթադրության ու կռահման նոր փուլ: Պատկերներն իմաստային լիցքերով բևեռանում են, ներքին լարումով բախվում և առաջացնում հակադարձ լիցքերի պայթյուն, ինչի իմաստային անդրադարձը մղում է մտավոր համադրության և նոր

իմաստի ընկալման: Այսպիսով փորձում է բանաստեղծական տողերը ներկայացնել նույն կառույցով, ինչպիսիք են ժամանակակից կործանարար հրթիռները: Այդ կերպ՝ ողբերգություններ սփռելու փոխարեն, հեղինակը կոտրում է մեկ նպատակային և միագիծ բանաստեղծության բնույթը՝ բանաստեղծական իր տեքստում համաչափության մեջ դնելով սերն ու ատելությունը: Այդ համաչափությունը, ըստ հեղինակի, պետք է լինի ամենուր, անգամ քաոսը պետք է համաչափված լինի:

«Անթռչուն երկինք»-ը խթանիչ ազդակ է համադրությամբ՝ իմաստի ընկալում, տրամաբանական կշռադատում: Սա մտավոր բարձր աշխատանք է, որ կատարվում է միանգամից: Թեման Երկիր մոլորակում անհատի խնդիրն է, հենց մարդ անհատը՝ մոլորակ ծիրի վրա, մարդու մարդ մնալու խնդիրը. մարդու կողմից իր իսկ հնարած պատերազմի արհավիրքներին սեփական դիմագրավումը, ինքնաոչնչացումից փրկվելու ու մոլորակի վաղվա օրվա համար հեղինակի տագնապը:

«Պատերազմը,-ասում է հեղինակը, ինչքան դաժան է իր բնույթով, սահմանամերձ իրավիճակ է, որտեղ երևում է անհատի կենսակերպը: Նա մի կողմից ավելի դաժան է իր անպատժելիության մեջ, նմանվում է գազանի, մյուս կողմից պատրաստ է զոհվել յուրայինի համար, կրծքով պաշտպանել ընկերոջը»:

Պոեզիայի մասին Սլավի -Ավիկ Հարությունյանը նշում է, որ դա կռահելու ուղի է. «Ես չգիտեմ այդ կռահելու ուղիները,- հավաստում է հեղինակը,- ես իմ տողը հանձնում եմ իմ ինտուիցիային, իսկ իմ ինտուիցիան իմ անհատի ստրուկտուրալ` ֆիզիկական և հոգևոր աշխարհի, իմ ապրած կյանքի, իմ փորձի և ինչ-որ շատ բաների արդյունքն է, որը ես չգիտեմ: Այսօրվա տեխնիկական առաջընթացը, իմ հավերժ թռիչքները, տեղաշարժը մի տեղից մի այլ տեղ` ամեն օր նոր փորձ է բերում ու նոր ընկալում. այս առումով ամեն օր փոփոխվում է իմ գրած տողի ինտոնացիան ու ձևաչափը»:

«Պատերազմի արհավիրքների մեջ նայում ես թռչող հրթիռին,- շարունակում է Սլավի Ավիկը,-դեռ մի քսան տարի առաջ նա ընկնում էր նշանակետին ու ավերում: Այսօրվա հրթիռից մի քանի վայրկյան հետո արձակվում են չորս ինքնուրույն հրթիռներ, հաջորդ վայրկյանից ևս այդքան..համաչափ ու շատ ու ավերվածությունը հարյուրապատկվում է: Սա հնարել են ֆիզիկոսները ու մաթեմատիկոսները. ես փորձում եմ այս կառույցի բերել բանաստեղծության տեքստը, կոտրել նրա միագիծ ու
մի նշանակետային բնույթը, մաթեմատիկական այս արհավիրքներ սփռող հրթիռների փոխարեն բանաստեղծական տեքստում համաչափության մեջ դնել սերը, ատելությունը: Այդ համաչափությունը պիտի որ ամեն տեղ լինի, անգամ` քաոսը պիտի որ համաչափված լինի, եթե դեռ չենք հասկացել, դա չի նշանակում, որ այդպես չէ»:

«Ի վերջո,- հաստատում է պոետը, Մենդելեևի աղյուսակում ավելի շատ բաց վանդակներ են եղել, քան հայտնի քիմիական էլեմենտներ: Հետագայում այդ բացը լրացրել են ուրիշները: Բանաստեղծության ճանապարհը, բանաստեղծի խնդիրը մեր շուրջը եղած բաց վանդակների լրացումն է: Այդ նույն ճանապարհին պիտի լինի և ընթերցողը, այլապես ամենը անիմաստ է` ապրելը, սիրելը, այս արևը, ծովը.. և իհարկե՝ Աստված, որ խռովել է մեզանից:

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ – «Սլավի-Ավիկ Հարությունյանը ծնվել է 1965թ.-ին Լեռնային Ղարաբաղում: Արդի եվրոպական պոեզիայի առաջատարներից մեկն է: Մի ոտքով ամուր կանգնած է հայ դասական պոեզիայի հիմքերին, մյուսով` խարսխված արդի քաղաքակիրթ Եվրոպայի մշակույթում: Պոետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, մասնակցել է տասնյակ ֆիլմերի նկարահանմանը, որոնցից են հանրահայտ Դ. Սելինջերի «Այդ շուրթերը և կանաչ աչքերը»: Բազում գրքերի, գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ: Բացի այդ, նրա գրքերն ու ֆիլմերը թարգմանվել են մի քանի լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, կատալերեն, անգլերեն: Այժմ բնակվում է Մոսկվայում, հանդիսանում է «ՌՈՒՍՖԻԼՄ»-ի գլխավոր պրոդյուսեր: Հայ և ռուս ընթերցողին հասանելի է նրա ստեղծագործություններից առավել ու նշանակալի «Արվեստի նշանագիտական սահմանները» գիրքը, որտեղ հեղինակը զարգացնում է Ումբերտո Էկոյի ու ռուսական դպրոցի՝ Յուրի Լոտմանի սեմիոտիկական դրույթները և հաջողությամբ այն կիրառում է իր պոեզիայում: Հուսանք, որ այդ տեսական մենագրությունը շուտով հասանելի կլինի նաև իսպանացի և եվրոպացի ընթերցողներին»- ասում է Մար Բորկեն:

Նյութը պատրաստեց Արմինե Մելքոնյանը

asekose.am