67,5 մլն դրամի պայմանագրերը կնքվել են Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության հետ
«168 ժամ» թերթը գրում է.
«2018 թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։ Վերջերս գործարար Խաչատուր Սուքիասյանը քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մամուլը հիշեցրեց, թե ինչպես էր նա ամեն կերպ փորձում սերտ հարաբերություններ, շփումներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան հրավիրելով իր այս կամ այն բիզնես նախաձեռնության միջոցառումներին, ինչպես, օրինակ, 2016թ. «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը։ Բայց սա մի կողմ թողնենք, ինչպես նաև մի կողմ թողնենք այն, որ Սուքիասյանները դեռևս 90-ականներից ամեն կերպ օգտվել են իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, մասնավորապես՝ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից։ Խնդիրն այն է, որ գործարարը, որն իրեն մշտապես թույլ է տալիս տնտեսական վերլուծություններ անել, չի տեսնում այն լրջագույն խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը և ՀՀ քաղաքացին։ Իսկ ինչո՞ւ չի տեսնում այդ խնդիրները։ Պատճառը շատ պարզ է՝ անձնական շահը։
Եվ այսպես, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։
Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանսին»։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։
Մամուլում հրապարակում էր եղել նաև այն մասին, որ վարչապետի աշխատակազմի տրանսպորտային միջոցների զգալի մասի ապահովագրությունն էլ է պատվիրակվել «Սիլ-Ինշուրանսին»:
Եվ ահա երեկ «168 Ժամը» տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրությունն էլ է կատարում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանսը», մի բան, որ նախկինում չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...