Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Գիտություն

8 քիչ հայտնի նշան, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին

Բազմաթիվ հիվանդություններ արտահայտվում են վառ նշաններով, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Բայց գոյություն ունեն նաև նշաններ, որոնց մարդիկ մեծ նշանակություն չեն տալիս, սակայն դրանք կարող են վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։ Fabiosa.com-ը ներկայացրել է 8 անհանգստացնող նշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։

Ալարկոտության զգացում ողջ օրվա ընթացքում։ Եթե ժամանակին եք քնում, բայց առավոտյան դժվարությամբ եք արթնանում, ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն զգում, իսկ մտերիմները բողոքում են, որ նաև խռմփացնում եք, պատճառը կարող է ապնոէն լինել՝ շնչառության ժամանակավոր դադար։ Այս խնդիրը սովորաբար ուղեկցվում է նաև այլ նշաններով՝ կենտրոնանալու խնդիրներ, գլխացավ, քնկոտություն։ Քանի որ ապնոէն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, կաթվածների և այլ խնդիրների զարգացման հավանականությունը, խորհուրդ է տրվում, որքան հնարավոր է՝ շուտ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև հետևել հավասարակշռված սննդակարգի կանոններին, այդ թվում՝ նվազեցնել ալկոհոլային խմիչքի օգտագործումը։

Վնասվածքները մեկ շաբաթից ավելի չեն ապաքինվում։ Եթե կտրվածքները, բշտիկները, քերծվածքները 2-3 շաբաթվա ընթացքում չեն անցնում, չի կարելի անուշադրության մատնել։ Երկար չապաքինվող «անմեղ» վերքը կարող է բազալ բջջային կարցինոմայի առաջին նշանը լինել։ Վաղ շրջանում քաղցկեղի այս տեսակը հեշտությամբ է բուժվում։ Ուշադրություն դարձրեք մարմնի վրա նոր խալերի և այլ նորագոյացությունների առաջացմանը։

Հազ, որը երկար ժամանակ չի անցնում։ Մշտական չոր հազը, որն ուղեկցվում է կլման դժվարություններով, կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության նշան լինել։ Այն բնորոշվում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի պարունակության հետհոսքով կերակրափող։ Սա կարող է ուղեկցվել կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ։

Հաճախ է տպավորություն լինում, թե նստել եք ոտքի կամ ձեռքի վրա։ Այս տհաճ զգացումը կարող է առաջանալ վերջույթների արյան շրջանառության խանգարման հետևանքով։ Սակայն, եթե այդ զգացումն ունենում եք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ, բժշկին դիմելն ավելորդ չի լինի։ Այս խնդիրները կարող են վկայել նյարդերի վնասման, որոշ դեպքերում՝ նաև դիաբետի մասին։ Ռիսկի խմբում հիմնականում այն մարդիկ են, ովքեր աշխատանքի բերումով նույնանման կրկնվող գործողություններ են կատարում։

Մոռանում եք՝ ինչի մասին էիք խոսում մի րոպե առաջ։ Եթե այս երևույթը հաճախակի է կրկնվում, խնդիրը կարող ուղեղի սնուցման հետ կապված լինել։ Այս նշանը չի կարելի անուշադրության մատնել։

Որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծացել է։ Դեպքերի մեծամասնությունում այս փոփոխությունների պատճառը չափից շատ ուտելն է։ Սակայն, եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է մարմնի քաշի նվազումով, անեմիայով, դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Մի հետաձգեք այցը համապատասխան մասնագետին։

Մի քանի օր շարունակ ձեզ թվում է՝ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ։ Եթե ապակինը լղոզված են երևում, կարող եք աչքերի լուրջ խնդիր ունենալ։ Այս զգացումն ակնաբույժի դիմելու ծանրակշիռ պատճառ է։

Թվում է՝ ոտքի մկանը ձգվել է։ Սա կարող է վկայել ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակի մասին։ Եթե վերջույթներում ցավն առաջանում է համակարգչի առաջ երկար նստելուց հետո, դա կարող է վկայել երակների թրոմբի հետևանքով արյան շրջանառության խանգարման մասին։ Այս հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև ճարպակալումը, արյան մակարդելիության խանգարումը, արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցների օգտագործումը, հղիությունը, և այլն։