Բասկովը նշել է, որ չի կարելի մեկ ակնթարթում ջնջել Ռոտարուի 50 տարիների ներդրումը
Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Նիկոլայ Բասկովը խոսել է իր գործընկեր Սոֆյա Ռոտարուի մասին` նշելով, թե ինչպիսին էր երգչուհու արձագանքը համերգներով Ռուսաստան վերադառնալու ցանկությանն ի պատասխան հնչած վիրավորանքների: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
«Երբ Սոֆյային զանգահարեցի, նա շատ ճնշված էր: Ինչ-որ մարդիկ մեկ ակնթարթում ցանկանում էին ջնջել այն ամենը, ինչը նա 50 տարիների ընթացքում արել է ռուսական, խորհրդային էստրադայի համար: Դա ճիշտ չէ»,- ասել է Բասկովն ու հավելել, որ Ռոտարուն միշտ էլ քաղաքականությունից դուրս է եղել և պարզապես դարձել է «իրավիճակի գերին»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Սոֆյա Ռոտարուն հրաժարվել էր մասնակցել «Տարվա երգ» միջոցառմանը՝ Ուկրաինայում ռազմական դրության պատճառով: Սակայն երգչուհու ներկայացուցիչները միջոցառմանը չմասնակցելը պայմանավորել էին երգչուհու առողջական վիճակի հետ: Այս տարի Ռոտարուն հայտարարել է ռուսական բեմ վերադառնալու մասին` մի շարք մարդկանց կողմից արժանանալով քննադատության:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան