Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ նա ծանր է տանում այդ փաստը եւ ամեն ինչ անում է, որ նույնիսկ թիմում չիմանան այդ մասին։
Բանն այն է, որ Վարդանյանը գործին ոչ թե ուղղակի է առնչվում, այլ հարցաքննվել է միայն այն պատճառով, որ Բաբայանի ձերբակալությունից օրեր առաջ երկար հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։
Վարդանյանը երեկ պարզաբանեց, թե ինչ է խոսել Բաբայանի հետ. «Ես ընդամենը հեռախոսազրույց եմ ունեցել եւ այդ կապակցությամբ ընդամենը բացատրություն եմ տվել... Քննարկել ենք ՍԴ որոշումը, ինքը պաշտպանում էր, ես քննադատում էի բավականին կոշտ»։ Վստա՞հ եք, որ Ձեզ չեն մեղադրի նախկինների հետ շփման ու «դավաճանության» մեջ… Բայց Վարդանյանը հումորը չընկալեց․ «Լսեք, Արսեն Բաբայանին ես ճանաչում եմ, ի դեպ՝ շատ մարդ եմ ճանաչում Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Այդ թեման դադարեցրեք»։
Հետո փորձեց արդարանալ. «Արսեն Բաբայանի հետ, կարծում եմ, տեսել եք, որ ֆեյսբուքյան լուրջ քննարկումներ ենք ունեցել, մեկս մյուսին խիստ քննադատել ենք, եւ, հաստատ, մեր հարաբերությունները չի կարելի բնութագրել ջերմ ընկերային կամ գործընկերային։ Հոկտեմբերի 21-ին զարմանալիորեն զանգ ստացա Արսեն Բաբայանից, ով փորձեց պաշտպանել ՍԴ որոշումը, ես էլ իմ դիրքորոշումը ներկայացրեցի բավականին կոշտ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...