Կլիմայական փոփոխությունները բրինձը թունավոր են դարձնում
Բրինձը մարդկության համար կարեւորագույն գյուղատնտեսական մշակաբույսերից է, այն հենց այնպես չէ, որ համարում են Երկրի բնակչության պարենային անվտանգության հիմքը։ Բայց վերջին տարիներին բրինձը վտանգվել է, ինչը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով՝ գլոբալ ջերմացումը բրինձը դարձնում է թունավոր, տեղեկացնում է Planet- today-ը։
Բրնձի բաղադրության մեջ մկնդեղ կա, բայց դրա խտությունն այնքան քիչ է, որ ոչ մի ազդեցություն մարդկային օրգանիզմի վրա չի ունենում։ Բայց ջերմաստիճանի բարձրացման պատճառով մկնդեղի խտությունը բրնձի մեջ սկսել է ավելանալ։ Սրան ուշադրություն են դարձրել ԱՄՆ գիտնականները։
Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները կարծում են, որ գլոբալ ջերմացման հետագա աճը կարող է հանգեցնել նրան, որ բրնձի մեջ պարունակվող մկնդեղը չափից ավելի կդառնա։ Այդ դեպքում բրինձը կդադարի անվտանգ լինել առողջության համար։
«Մենք աճեցրել ենք բրինձ լաբորատոր պայմաններում, որոնք նման են եղել գլոբալ տաքացման պայմաններին։ Եվ ստացել ենք մկնդեղի վտանգավոր պարունակությամբ մթերք։ Ուստի, մարդկությունը պետք է հիմա արդեն մտածի, թե ինչպես պայքարի նոր սպառնալիքի դեմ։ Մենք վստահ ենք, որ իրավիճակը կարելի է շտկել նորարարական պարարտանյութերի օգնությամբ, որոնք բրինձը կազատեն մկնդեղի բարձր պարունակությունից»,- եզրափակել են հետազոտության հեղինակները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը