Իշխանությունը լրիվ իրավունք ունի ասելու. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում»
«Իրատես» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ այս իշխանության աքիլեսյան գարշապարը կադրային քաղաքականությունն է, իսկ կադրերը, ինչպես հայտնի է, շատ բան են որոշում։ Այսօր, երբ այս կամ այն ոլորտի անհաջող ղեկավարի մասին ենք խոսում, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տեղում հայտնված մարդու ճանապարհն ինչպե՞ս ենք հարթել, դրանում չկա՞ մեր մեղքի բաժինը։
Մեր իրականությունում չի եղել այնպիսի ընտրություն, երբ որեւէ քաղաքական ուժ, իշխանության գալու հայտ ներկայացնելով, հայտարարի, թե իրեն ընտրելու դեպքում ովքեր են լինելու իր կառավարության անդամները, մասնավորապես կարեւոր ոլորտներ ղեկավարող անձինք։
Քաղաքացիները միշտ ընտրել են մեկ հոգու, ոչ թե թիմ, իսկ այդ մեկ անձը սեփական քիմքին ու նախասիրություններին հարիր ձեւավորել է իր կառավարությունը։ Այս հարցում միայն քաղաքական ուժերը չեն մեղավոր, հասարակությունը եւս երբեք քաղաքական ուժի առաջ պահանջ չի դրել, թե իշխանության գալով, ովքեր են լինելու նրա առանցքային դերակատարները։ Այսինքն երկկողմանի անհաջող «գործարք» է եղել։
Դրա համար հիմա պետք չէ այս կամ այն նախարարի հրաժարականը պահանջել՝ առանց նրա այնտեղ հայտնվելու համար սեփական մեղավորության չափը գնահատելու։ Ի դեպ, երբ քաղաքական ուժը մինչ ընտրություններ առնվազն ռազմավարական կարեւոր ոլորտների ղեկավարների իր թեկնածուներին է ներկայացնում հանրությանը, ընտրվելուց հետո իշխանության պատասխանատվությունը կադրերի հարցում կիսվում է։ Այդ պարագայում իշխանությունը լիովին իրավունք ունի ասելու հանրությանը. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում»։
Իսկ կադրերը, ինչպես միշտ, այս իշխանության օրոք էլ ընտրվել են բարեկամ-խնամի-ծանոթ սկզբունքով, տվյալ դեպքում` քայլե՞լ է, թե՞ ոչ։ Այս սկզբունքով կառավարման օղակում էին եւ են հայտնվել մարդիկ, որոնք պետք է կիլոմետրերով հեռու լինեին այդ պաշտոններից։
Անշուշտ, անգամ ժողովրդի ուղիղ ընտրությամբ դժվար է կանխորոշել` այս կամ այն մարդը կարո՞ղ է լավ նախարար, ԱԱԾ պետ լինել, թե՞ ոչ, բայց առնվազն նրա քայլերի համար հասարակությունը սեփական մեղավորությունը կզգա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...