Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները` Արցախի ադրբեջանական եւ հայկական համայնքների հարաբերություններում բացը լրացնելու եւ Փաշինյանին «գասպադին պրեզիդենտ»-ով դիմելու մասով` հանուն Ղարաբաղում զիջումների,- հարցրինք ԱԳՆ աղբյուրին։
«Բացարձակապես ո՛չ։ Լավրովի մոտ պարզապես շփոթմունք էր, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք իսկապես կարելի է համարել աննախադեպ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի` Սիրիա սակրավորներ ուղարկելու փաստը՝ Ռուսաստանին ուղղված մնացյալ քայլերին զուգընթաց»:
Դրանց թվում է նաեւ ուժայիններին առնչվող նախագծի հետկանչո՞ւմը։ «Մեկնաբանության խնդիր է, Ձեր ուշադրությունը կհրավիրեի գազի խնդրի վրա։ Նկատեք` ի տարբերություն Ուկրաինայի, որը ձմռան այս ցրտաշունչ օրերին գազ չի ստանում (մինչ այս պահը պայմանագիր չունի Ռուսաստանի, այդ թվում եւ դեպի Եվրոպա տրանզիտին վերաբերող), իսկ Հայաստանի գազի գնի խնդրի քննարկումը տեղափոխեց մինչեւ գարուն՝ գումարած, որ Ղարաբաղը շատ լավ վիճակում է, ավելին` Լավրովն էլ իր հերթին հայտարարեց` Արցախը եւս պետք է բանակցային կողմ դառնա։
Մի նրբություն էլ՝ Ռ․ Քոչարյանի հարցը Ռուսաստանն այլեւս շատ կտրուկ չի դնում, նկատեք` ինչ հայտարարեց նույն Լավրովը բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մասին»: Իսկ ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետ կանչելու սկանդա՞լը։ «Դա եւս Ձեր կարծածի չափ բացթողում չէր։ Բոլոր դեպքերում միանշանակ է` Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ սխալներ թույլ չեն տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...