Երեխաներն ունակ են հանպատրաստից հորինել ժեստերի լեզուներ
Փոքրիկ երեխաներն ունակ են արագորեն ստեղծել սեփական ժեստերի լեզուները, եթե նրանք հայտնվում են իրավիճակում, երբ չեն կարող հաղորդակցվել ձայնի միջոցով: Այդ մասին գրում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ից եւ Եվրոպայից գիտնականներին:
«Երեխաները կարող են արագորեն հորինել ժեստերի լեզուներ, որոնց միջոցով վերստեղծել սովորական բանավոր խոսքի հիմնական հատկանիշները: Մենք ապացուցել ենք այդ ենթադրությունը փորձերի արդյունքում, որոնց մասնակցած երեխաները զրկված էին բարձրաձայն խոսելու հնարավորությունից»,-պատմել են Սթենֆորդի համալսարանի աշխատակիցները: Բացի Սթենֆորդի գիտնականներից, հետազոտության մեջ ներգրավված են եղել Պլանկովսկու էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի եւ Լեյպցիգի համալսարանի ներկայացուցիչները:
Փորձը, որի մասին խոսում են գիտնականները, կազմակերպվել է բավականին բարդ կերպով, դրա մասնակիցները փորձում էին հաղորդակցվել տեսակապի միջոցով, որում չկար ձայն: Երեխաները պետք է հաղորդեին մեկը մյուսին նկարների բովանդակությունը: Նախ դրանք պարզ նկարներ էին (օրինակ՝ մուրճ), սակայն աստիճանաբար խնդիրները բարդանում էին, հաղորդում է Planet- today-ը:
Օրինակ՝ փորձարկվողներից մեկին տվել էին թղթի մաքուր էջ, ինչով շփոթմունք էին առաջացրել նրա մոտ. ի վերջո ժեստերով հաղորդել «ոչինչ». բարդ խնդիր է: Սակայն որոշ ժամանակ մտածելով՝ երեխան ցույց էր տվել զրուցակցին իր հագուստի սպիտակ տարրը, եւ նա ամեն ինչ ճիշտ էր հասկացել: Արդյունքում երեխաները հորինել էին ժեստ, որը նշանակում է «սպիտակ» բառը: Արագությունը, որով երեխաները սկսել էին հասկանալ միմյանց, ստիպել էր գիտնականներին կասկածել լեզուների էվոլյուցիայի մասին որոշ պատկերացումների շուրջ (այդ գործընթացը, ինչպես ընդունված է համարել, տեւել է բազմաթիվ հազարամյակներ):


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը