Մելանյա Թրամփը դպրոցականներին օգնել է փաթեթավորել ամանորյա նվերները (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկօրյա այցով Մեծ Բրիտանիայում գտնվելու ժամանակ այցելել է Լոնդոնի հյուսիսում գտնվող «Փրկության բանակ» միջազգային քրիստոնեական և բարեգործական կազմակերպության կենտրոն:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 49-ամյա առաջին տիկինը, որն առանձնակի հաճույք է ստանում երեխաների հետ շփումից, հանդիպել է մի խումբ դպրոցականների և նրանց օգնել ամանորյա նվերների փաթեթավորման հարցում:
Պարբերականը նկատում է, որ, դատելով տիկին Թրամփի դեմքի արտահայտությունից, նա շատ հաճելի ժամանակ է անցկացրել երեխաների միջավայրում: Նշվում է, որ առաջին տիկինն այստեղ մոտ քսան րոպե է անցկացրել:
Հանդիպումից հետո երեխաները պատմել են, որ ԱՄՆ առաջին տիկինը շատ լավ տպավորություն է թողել:
«Բոլորս կարծում էինք, որ նա պետք է ջղային լինի, բայց նա այնքան լավն էր»,-պատմել է դպրոցականներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելել է, որ Մելանյա Թրամփի դիմահարդարումը մի քիչ շատ է եղել, այդ պատճառով նրա դեմքը բարկացած է թվացել:


















































Ուկրաինական քաղաքում ընկել է գլխավոր տոնածառը
Երևանի այս տարվա ամենաօրիգինալ տոնածառը, որն արդեն չկա (տեսանյութ)
Երիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները ներկայացրել է իր տան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը» (լուսանկարներ, տեսանյութ)
Տոնածառ՝ Բայկալի հատակին (Տեսանյութ)
Գողացել են ամանորյա տոնածառը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը