Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում է. ՀԲՃ

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի եւ Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարեւանությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է եւ լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաեւ բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։

Պոչամբարը նախագծվել եւ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։ Այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որտեղ վերամշակվում է Սոթքի ոսկու հանքավայրից բերված հանքաքարը։ Պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։

Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արեւելյան մասում, Սեւանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սեւանա լճից մոտ 30 կմ դեպի արեւելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Արտադրական հարթակը (երկաթուղային կայարան, ջարդված հանքաքարի բաց պահեստ) գտնվում է բացահանքից 7 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սեւանա լիճ լցվող Մասրիկ գետի Սոթք վտակն է:

Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց եւ ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռեւս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչեւ 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց եւ փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են եւ շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով:

Մինչեւ 1976թ. հանքաքարի հարստացումը իրականցվում էր Սոթքի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ արդեն 1976թ-ից՝ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքից 3,5 կմ եւ ֆաբրիկայի բնակելի բանավանից 2,4 կմ հեռավորությունների վրա: Արարատ գյուղը գտնվում է ոսկու ֆաբրիկայից 3,5-4 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւմուտք, իսկ պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 5 կմ հեռավորության վրա։

Ոչ մեկն ըստ էության չգիտի եւ չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետեւանքներ են իրականում թողնում այս հանքավայրը, ֆաբրիկան եւ պոչամբարը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ եւ ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։

Սոթքի հանքավայրի տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների եւ լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական եւ քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաեւ Սեւանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սեւանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) եւ 5-րդ (վատ) դասի են։

Բնական միջավայրին զգալի վնաս է հասցնում նաեւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը՝ մթնոլորտ արտանետելով 0,083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17,5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1,28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8,04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռեւս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետեւանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից։ Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ եւ չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն եւ ներկայացվում է հաշվետվություն (տվյալների աղբյուրը - 2010թ․, էջ 170)։

Նույն փաստաթղթի 173-րդ էջում գրված է, որ ըստ նորմատիվային փաստաթղթերի՝ սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300մ պոչամբարի սահմանագծից։ Սակայն շահագործման ընթացքում պոչամբարի կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է։ Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000մ-ից ավել հեռավորության վրա եւ չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ։ Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչեւ 3 մ։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2015թ-ին ներկայացրել է, որ աշխատելու է ջրի շրջանառու համակարգով եւ որեւէ արտահոսք ջրային ավազաններ չի իրականացնելու։ Իսկ ֆաբրիկայից մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծում ներկայացված են մի շարք տվյալներ 1 մլն.տ/տարի մշակվող հանքաքարի արտադրական հզորության պարագայում:

ՍԹԱ նախագծում իմի են բերվել նաեւ ընկերության՝ մթնոլորտն աղտոտող աղբյուրների արտանետումների որակական եւ քանակական բնութագրերը։ Արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 12 անվանում` հանքաքարի, ածխի, կրի փոշիներ, կախյալ մասնիկներ, ածխածնի, ազոտի օքսիդներ, աղաթթվի, ազոտական եւ ծծմբական թթվի գոլորշիներ, քսանթագենատի գոլորշիներ, ցիանաջրածին: Գումարային էֆեկտով օժտված են 3 վնասակար նյութեր՝ բոլոր թթուները: Մթնոլորտ վնասակար արտանետումների տարեկան քանակները եւ միանգամյա առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների արժեքները բերված են աղյուսակ 1-ում: Մթնոլորտ արտանետվող նյութերի տարեկան քանակը կազմում է 47,9 տոննա:

Վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների հետեւանքով բնական միջավայրին հասցված տնտեսական վնասը նախագծով գնահատվել է տարեկան 175,2 միլիոն դրամ: Ընկերությունը կատարել է նաեւ մթնոլորտն աղտոտող արտանետումների ցրման հաշվարկ համակարգչային «Ռադուգա» (1984թ) ծրագրով: Հաշվարկի արդյունքում հաստատված է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

Հատկանշանական է, որ սահմանային թույլատրելի արտանետումների նորմավորման աշխատանքների կատարման համար՝ ընկերությունը բացի վերոնշյալ «Ռադուգա» ծրագրից եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, օգտագործել է միայն անցած դարի 70-80 ական թվականների խորհրդայի ստանդարտներն ու մեթոդիկաները եւ հետագա տարիների բացառապես ռուսալեզու աղբյուրները։ Սակայն դա ամենեւին չի խանգարել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրանք համարի ժամանակակից եւ արժանահավատ։

Թե ինչպիսի իրական աղտոտում եւ այլ բացասական էկոլոգիական հետեւանքներ են առաջանում այս ֆաբրիկայի եւ պոչամբարի շահագործման հետեւանքով՝ ըստ էության չգիտի ոչ մի պետական կառույց։ Բոլոր փաստերը հիմվում են գերազանցապես միայն շահագործող ընկերության ներկայացրած տվյալների վրա, որը չի կարող ընդունելի տարբերակ համարվել։

Որպես այլընտրանքային համեմատության աղբյուր ունենք Արարատ քաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների խաղահրապարկների եւ արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներ հողի հետազոտման արդյունքները, որոնք արել է Հայաստանի Ամերիկյան համալսարանն ու հրապարակել 2016թ-ին։ Ընդհանուր առմամբ վերցվել է հողի 52 նմուշ, որոնց մեջ որոշվել են արսենի (մկնդեղ), պղնձի, կադմիումի, սնդիկի եւ կապարի կոնցենտրանցիաները։ Դրանք լիարժեք եւ բավարար համարվել իհարկե չեն կարող, բայց գոնե տալիս է իրավիճակի մոտավոր պատկերը։

Արսենի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 7,35-ից 23,94 մգ/կգ արժեքների տիրույթում։ Դրա բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը գերազանցել է ՀՀ հողի ստանդարտը 6,5 անգամ։

Կադմիումի կոնցենտրացիաները տատանվել են 0,10-0,82 մգ/կգ արժեքների տիրույթում։ ՀՀ հողի ստանդարտներ այս մետաղի համար չկան համեմատություն անելու համար, բայց հողի մի շարք նմուշներում կադմիումի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է այնպիսի երկրների միջազգային ստանդարտները, ինչպիսիք են Չինաստանը եւ Շվեդիան, որոնք ունեն ամենախիստ ստանդարտները (0,3-0,4 մգ/կգ)։

Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 11,15-103,40 մգ/կգ արժեքների տիրույթում։ Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով, հողի բոլոր նմուշներում այն գերազանցվել է միջինում 14,7 անգամ։

Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 25,3-96,57 մգ/կգ տիրույթում։ Կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է, այսինքն կրկին կան գերազանցումներ։

Սնդիկի կոնցենտրացիաներն Արարատի հողի նմուշներում տատանվել են 0,37-2,37 մգ/կգ տիրույթում։ Այս թվերը սնդիկի ՀՀ հողի ստանդարտից բարձր չեն, բայց գերազանցում են Չինաստանի, Նորվեգիայի եւ Շվեդիայի ընդունած ստանդարտները։

Այս դրվագային հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատում կա հողի ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ եւ հետազոտողներն անհրաժեշտ են համարում այլ տարածքների ուսումնասիրություններ՝ անպայման ավելացնելով ուսումնասիրվող մետաղների ցանկը․ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում, մանգան, կոբալտ, սելեն, թելուր, բիսմութ եւ այլն։ Նաեւ առաջարկվում է իրականացնել շարունակական մշտադիտարկում՝ հետազոտելու հանքարդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեության պատճառով ծանր մետաղներով հողի աղտոտվածությունը։

Մեր ունեցած տվյալներով Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի եւ հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ ու հայտնի չէ, թե կա՞ն արդյոք վտանգներ ջրային այդ ավազանների համար։ Պետք է անպայման իրականացնել ջրերի նմուշառում եւ դրանց մեջ ցիանիդի, այլ քիմիական միացությունների եւ ծանր մետաղների կոնցենտրացիաների հետազոտություններ։

Վերջում խորհուրդ ենք տալիս դիտել նաեւ լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Պոչամբարները՝ «նվեր»» տեսաֆիլմը: