Հասարակությանը համախմբելու փոխարեն իշխանությունը սեգմենտավորում և բարիկադներ է կառուցում իր և ժողովրդի միջև
«Փաստը» գրում է. «Իշխանություններին մինչև օրս չի հաջողվում իրականացնել հասարակությանը համախմբելու առաքելությունը՝ չնայած այն հավաստիացումներին, թե իրենք ժողովրդի ձևավորված իշխանությունն են։
Դրա փոխարեն նրանց առաջնորդությամբ տեղի է ունենում հասարակության սեգմենտավորում և բարիկադների կառուցում, սևերի և սպիտակների բաժանում։
Իսկ հանրության այն հատվածը, որը քննադատական մոտեցում ունի իշխանությունների նկատմամբ, պիտակավորվում է և սոցցանցերում դառնում վիրավորանքների հասցեագրման թիրախ։ Սակայն քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցումը միայն այս հարցում չէ, որ դրսևորվում է։
Իշխանություններն իրենց թիմակիցներին և համակիրներին խրախուսելու հարցի շուրջ հատուկ մոտեցում ունեն։
Հեռու չգնալու համար պետք է հիշել, թե ինչպես էր վարչապետը հանրությունից գաղտնի նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել, այն էլ 2 անգամ։ Էլ չենք խոսում ԱԺ պատգամավորներին տրված պարգևավճարների հսկայական գումարի մասին։
Եվ պատահական չէ, որ այս օրերին մամուլում գրվում է, որ որոշ պետական հաստատություններում հիմնականում պարգևավճարներ են ստանում այն մարդիկ, որոնք մարզպետների կամ այլ իշխանավորների սրտով են։
Ըստ էության, պարգևավճարներ տրամադրելու և աշխատակիցներին խրախուսելու հարցում առանցքային նշանակություն է ստանում ոչ թե կատարված աշխատանքը և աշխատանքի որակը, այլ քաղաքական հայացքները, ավելի ճիշտ՝ պահվածքը, իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերությունները։
Եվ այստեղ է, որ ոտնահարվում են մնացյալ բազմահազար աշխատողների շահերը, ինչո՞ւ պետք է նրանք, ովքեր հիմնական արդյունք տվողն են, բարձր աշխատավարձ կամ պարգևավճարներ չստանան, եթե բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են՝ առանց որևէ արդյունք գրանցելու։
Եվ սա այն պատճառներից մեկն է, որ իշխանությունը կտրվում է ժողովրդից, իսկ քաղաքացիների դժգոհություններն ահագնանում են։
Սակայն հանրության նկատմամբ իշխանությունների անարդարացի մոտեցումները ակնառու դրսևորվում են նաև այլ նախաձեռնություններում։
Մասնավորապես, խոսքը համընդհանուր բժշկական ապահովագրման համակարգի ներդրման մասին է, երբ աշխատողները պետք է պարտադիր հարկեր վճարեն ապահովագրությունից օգտվելու համար, իսկ չաշխատողների ապահովագրությունը կատարվելու է պետբյուջեի հաշվին, այսինքն՝ էլի աշխատողների հաշվին, քանի որ պետբյուջեն ևս ձևավորվում է նրանց վճարած հարկերից։
Այս նախաձեռնությունը ևս աշխատող քաղաքացիների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցման արդյունք է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...