Ի՞նչ արժի շքեղ Bugatti Veyron հիպերքար պահելը (տեսանյութ)
Ամերիկյան գործարար Մենի Հոշբինը, որը անշարժ գույքի ոլորտում բիզնեսով է զբաղվում, հայտնել է Bugatti Veyron հիպերքարի վրա հսկայական ծախսերի մասին, հայտնում է Autonews-ը։
Հոշբինն ունի երկու Veyron, որը 10 տարվա ընթացքում թողարկվել է 450 հատ։ Նախ՝ գործարարը նշել է, որ Bugatti-ն խորհուրդ է տալիս ամեն տարի փոխել բոլոր տեխնիկական հեղուկները։ Պրոցեդուրան, կապված աշխատանքի բարդության հետ, արժի 25 000 դոլար։ Ավտոմեքենայում կա ընդհանուր 16 խցան, որոնց հասնելու համար մեխանիկները պետք է հանեն հետին թեւերը, անվադողերը եւ արգելակման մեխանիզմները։
Երկրորդ՝ Bugatti Veyron-ի սեփականատերը երկու տարին մեկ պետք է փոխի անվադողերը, որոնց նոր կոմպլեկտը 38 000 դոլար արժի։ Վերջապես, ավտոարտադրողը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր 16 000 կիլոմետրից հետո փոխել հենց անիվները, որոնք արժեն 50 000 դոլար։ Այսպիսով, երկու տարում Bugatti Veyron ունեցողը պետք է միջինը 100 000 դոլար ծախսի։
Հոշբինն ընդգծել է, որ Veyron-ի սերունդ հանդիսացող Chiron հիպերքար պահելը շատ ավելի էժան է նստում։ Օրինակ, դրա անվադողերի կոմպլեկտն «ընդամենը» 8 000 դոլար արժի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից