Լարիսա Գուզեեւան բողոքել է 4 հազար եվրո արժողությամբ գինուց, որը նվեր է ստացել (տեսանյութ)
Հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան հանգստանում է Եվրոպայում եւ պատմել է՝ ինչպես է որոշել Ֆրանսիայում գինիների համտեսի գնալ, բայց հասկացել, որ դա վատ միտք էր։ Լարիսան գինի չի խմում եւ ձանձրացել է այնտեղ։
«Ինձ համար հետաքրքիր չէ, ես ձանձրանում եմ, բայց այստեղ եմ։ Նախ ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է համտեսել առանց մի կտոր պանրի ու առանց մի ընկույզի։ Պարզապես նստե՞լ ու խմե՞լ»,- Instagram-ում իր զարմանք է արտահայտել Լարիսան։
Գուզեեւային չի ուրախացրել նաեւ շքեղ նվերը՝ մեկ շիշ գինի, որը, նրա խոսքով, չորս հազար եվրո արժե։
«Դուք սխալ չեք լսել՝ 4 հազար եվրո։ Այս ֆուտլյարը կշռում է 12 կիլոգրամ։ Չեմ հասկանում՝ ինչպես եմ այն տանելու, ինչպես նաեւ, թե ինչ անել այդ գինու հետ։ Չեմ խմի, ես գինի չեմ խմում։ Կարճ ասած ես շփոթված եմ»,- աստղի խոսքերը մեջբերում է Cosmo-ն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը