Ինտերնետը ծերացել է եւ չի բավարարում արդի չափորոշիչներին. Հայաստանում «նորը» կներդնեն
Շատերն ինտերնետն այժմ ընկալում են որպես արդիական տեխնոլոգիա, բայց այն արդեն 50 տարեկան է եւ չի բավարարում արդի պահանջները։ Այս մասին RINA նոր ցանցային կառույցի շնորհանդեսի ժամանակ ասաց RINArmenia ընկերության տեխնոլոգիական գծի տնօրեն Անի Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ TCP/IP գործող մոդելը սկզբից եւեթ մի շարք բացեր ուներ, որոնց մեջ ամենակարեւորը անվտանգության ապահովման անբավարար մակարդակն է։ «Այդ մոդելը սկզբից եւեթ պատրաստ չէր ապահովելու անվտանգությունը, ինչն այժմ մեծ խնդիր է ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպությունների եւ պետությունների համար»,- ասաց Ոսկանյանը։ Բացի այդ, նախնական մոդելը պատրաստ չէր սպասարկել դեվայսների այսպիսի բազմազանություն, ընդգծել է նա։ «Այսօր ինտերնետին միացած են ոչ միայն համակարգիչները, այլեւ հեռախոսները, հեռուստացույցները։ Այսօր արդեն մենք խոսում ենք գործողությունների հեռահար անցկացման, անվարորդ տրանսպորտային միջոցների մասին եւ այլն»,- ասել է Ոսկանյանը։ Անվտանգության խնդրի եւ դեվայսների մեծ բազմազանության սպասարկման խնդրի լուծման համար արդեն առկա մոդելին սկսել են ավելացնել նորանոր մեխանիզմներ։ RINA-ի ցանցային կառույցի համար դրական կողմ է այն, որ ստեղծվել է զրոյից եւ տեխնոլոգիաների առանձնահատկությունների հաշվառմամբ, ապահովում է մեծ անվտանգություն եւ արագություն։ «Դա պարզապես լուծում չէ, այլ անհրաժեշտություն ապագայի համար»,- ասել է նա։
RINA-ն՝ Recursive Inter Network Architecture-ը, մշակվել է ամերիկացի մասնագետ Ջոն Դեյի կողմից ավելի քան 10 տարի, այնուհետեւ հետազոտական աշխատանքներ են իրականացվել Եվրոպայում, եւ այսօր Հայաստանն է դառնում այն երկիրը, որտեղ այդ տեխնոլոգիաները իրապես կգործարկվեն։ Ոսկանյանի խոսքով՝ տեխնոլոգիաների ներդրումն ապահովելու համար իրականացվում են աշխատանքներ երկու ուղղությամբ՝ տեխնոլոգիական զարգացում եւ ուսուցում։ «Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք համագործակցում ենք մասնավորապես ՀՀ ԳԱԱ-ի հետ, որը ապահովում է մեզ անհրաժեշտ ենթակառուցվածքով։ Մենք աշխատում ենք նաեւ երկու բազմախոստում սթարտապերի հետ, որոնց հետ ձգտում ենք ցուցադրել RINA-ի առավելությունները»,- հավաստիացրել է նա։ Կազմակերպվում են նաեւ RINA-ի ուսուցման դասընթացներ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։
Իր հերթին, RINArmenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Մնացականյանը տեղեկացրեց, որ 2020-ի զարգացման ծրագրով ընկերությունը կապահովի երեք գործող օրինակների առկայությունը RINA առավելությունները ցույց տալու համար: Նա հայտնեց, որ մի դեպքում դա կլինի խոշոր ձեռնարկությունը, երկրորդի մոտ՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Մնացականյանը նշեց, որ ինժեներական քաղաքի հետ անվարորդ ավտոմեքենաների ոլորտում համագործակցության մասին նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Սակայն ընկերության հիմնական նպատակը RINA-ի միջոցով ամբողջ քաղաքի աշխատանքն ապահովելն է:
Ընկերությունը մտադիր է ընդլայնել նաեւ իր կրթական ծրագրերը՝ բացի ֆրանսիական համալսարանից ներգրավելով եւս երկու բուհ: Դրա հետ մեկտեղ քննարկվում է նաեւ RINA ուսուցման օնլայն հարթակի ապահովման հարցը: «Մեր նպատակն է դիրքավորել Հայաստանը որպես բացառիկ տեխնոլոգիական երկիր»,- եզրափակեց Մնացականյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը