Foreign Policy-ն պատմել է, թե ինչու է Գորբաչովը նկարահանվել պիցցայի գովազդում
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը նկարահանվել է ամերիկյան Pizza Hut պիցցերիայի ամերիկյան ցանցի գովազդում, գրում է Foreign Policy-ն՝ հղում անելով Գորբաչովի կենսագիր Ուիլյամ Թաուբմանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իր հոդվածում Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Փոլ Մասգրեյվը պատմել է գովազդի ստեղծման պատմության մասին: Նրա խոսքով՝ 1996 թվականին նախագահական ընտրություններում պարտությունից հետո Գորբաչովը հիմնադրամը պահելու համար միջոցներ չի ունեցել: Դասախոսություններից հոնորարները թույլ չեն տվել փակել հիմնադրամի ծախսերը, իսկ հիպերինֆլյացիայից հետո նախագահական թոշակի չափը կրճատվել է 4 հազար ռուբլիից մինչեւ ամսական գրեթե 2 դոլար:
1990 թվականին շուկա դուրս եկած ամերիկյան ցանցը գովազդատուներից մասշտաբային արշավ է պատվիրել՝ ռուսական շուկայի մրցակիցներին դուրս մղելու համար: Գովազդային դեմք է ընտրվել Գորբաչովը:
Մասգրեյվի տվյալներով՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդը երկար մտածել է, սակայն արդյունքում համաձայնել է նկարահանվել իր պայմաններով: Քաղաքական գործիչն ընտրել է գովազդի վերջնական սցենարն ու հրաժարվել է կադրում պիցցա ուտել:
Արդյունքում նրա հետ գովազդում նկարահանվել է նրա թոռնուհին՝ Անաստասիան: Հոնորարի չափը հայտնի չէ: Հոդվածի հեղինակի հաշվարկներով՝ քաղաքական գործիչը վաստակել է մոտ 1 մլն դոլար՝ 2019 թվականի հաշվարկներով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը