Քլոե Քարդաշյանի նոր լուսանկարը գերել է անգամ նախկին բոյֆրենդին
35-ամյա Քլոե Քարդաշյանը երկրպագուներին հիացրել է համարձակ հագուստով։ Ամերիկյան աստղը ներկայացել է կիսամերկ տեսքով ։
Քլոեն փորձել է վառ երանգի, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Մոդելը մազերը հավաքել է բարձր պոչ եւ արտահայտիչ դիմահարդարում արել՝ շեշտը դնելով շրթունքների վրա։ Ռեալիթի-շոուի աստղը կերպարն ամբողջացրել է խոշոր ոսկե ականջօղերով։

«Կրակոտ» կադրը բուռն արձագանք է առաջացրել մոդելի երկրպագուների շրջանում։ «Ահա սա կազմվածք է։ Շատ կանացի ու սեքսուալ», «Ախորժելի», «Շատ լավիկն ես», - կադրը մեկնաբանել են նրանք։ Իր հիացմունքն է հայտնել նաեւ Քլոեի մայրը՝ Քրիս Ջեները։ «Դու իսկական աստվածուհի ես», - խոստովանել է նա:
Օգտատերերը ուշադրություն են դարձրել հրապարակման առավել անսպասելի մեկնաբանությանը: Մոդելի նախկին սիրեցյալ՝ 28-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը նույնպես չի կարողացել զսպել զգացմունքները: «Պարզապես իդեալական ես», - գրել է մարզիկը։

Քլոեն եւ Թրիստանը բաժանվել են անցյալ տարի, երբ բասկետբոլիստը երկրորդ անգամ բռնվեց դավաճանության մեջ: Ավելին, նա համբուրվել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհի՝ Ջորդին Վուդսի հետ։ Քլոեն խզել է հարաբերությունները իր դստեր՝ Թրուի հոր հետ եւ փորձում է խուսափել Թրիստանի հետ հանդիպումներից։
Թոմփսոնի մեկնաբանությունը զգացմունքային բանավեճ է առաջացրել Քարդաշյանի հետեւորդների շրջանում։ Նրանք կոչ են արել գեղեցկուհուն «չխաբվել» բասկետբոլիստի խոսքերին։ Նրանց կարծիքով՝ մարզիկը երկու անգամ չարաշահել է աստղի վստահությունը եւ հրապարակայնորեն նվաստացրել նրան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից