Գերմանիան և Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը
Գերմանիան եւ Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը: Այդ մասին գրել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի Intrum AB ընկերության հետազոտությունը: Փորձագետների կազմած վարկանիշի վերջին տեղերն զբաղեցրել են Հունաստանը եւ Լիտվան:
Երկրները գնահատվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են հաշիվները ժամանակին վճարելու կարողությունը, վարկերի գծով պարտքերի բացակայությունը, խնայողությունների առկայությունը, ֆինանսական գրագիտության մակարդակը: Մասնագետները պազել են, որ Գերմանիան եւ Դանիան առաջատարներն են հաշիվները ժամանակին փակելու բնակչության կարողության առումով: Հունգարիայի, Չեխիայի եւ Էստոնիայի բնակիչներն ամենաքիչ պարտքերն ունեն վարկերի գծով, իսկ Շվեդիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիներն ամսական կարող են ավելի շատ տնտեսել, քան Եվրոպայի մյուս բնակիչները:
Փորձագետները նաեւ պարզել են, որ ֆինանսապես ամենագրագետը Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակչությունն Է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը