Դուբայի ոստիկանության ավտոպարկը կհամալրվի Tesla ընկերության Cybertruck-ով
Արաբական Միացյալ Էմիրությունների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Դուբայի ոստիկանությունը հայտնի է իր գերժամանակակից տրանսպորտային միջոցներով, ներառյալ՝ Porsche 918 Spyder, Bugatti Veyron, Lamborghini Aventador, Audi R8, Renault Twizy շքեղագույն մեքենաները: Այժմ Դուբայի ոստիկանության ավտոպարկը համալրվելու է ևս մեկ շքեղ մեքենայով՝ Tesla ընկերության նոր էլեկտրական պիկապով (Cybertruck), գրում է Motor 1-ը:
Թեև ոստիկանությունը հայտնել է, որ Cybertruck-ը Դուբայի ոստիկանությունում կլինի արդեն 2020 թվականին, աղբյուրը գրում է, որ հիմնական և միջին մոդելների արտադրությունը սկսվելու է միայն 2021 թվականին, իսկ գերհզոր մոդելի արտադրությունը՝ 2022 թվականի վերջին:
Arabian Business-ին տված հարցազրույցում Դուբայի ոստիկանության գեներալ-մայոր Աբդուլա Խալիֆա Ալ Մարին պատմել է, որ Tesla-ի Cybertruck-ը ծառայելու է որպես պարեկային մեքենա այն շրջաններում, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան:
Թեև Դուբայի ոստիկանությունը չի նշել, թե որ մոդելն է պատվիրել, սակայն, ըստ երևույթին, նրանք պատվիրել են գերհզոր մոդելը, հավելում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, անցյալ շաբաթ ներկայացրել էր իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը: Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից