Բելլա Հադիդը 600 ծառ է նվիրել՝ ինքնաթիռով մշտապես ճանապարհորդելու hետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասը փոխհատուցելու համար
Երիտասարդ սուպերմոդել Բելլա Հադիդը 600 ծառ է նվիրաբերել՝ ինքնաթիռով մշտապես ճանապարհորդելու հետևանքով շրջակա միջավայրին հասցրած վնասը փոխհատուցելու համար, գրում է Fox News-ը:
23-ամյա մոդելն իր նվիրատվության մասին չորեքշաբթի հայտնել է Instagram-ում:
«Նվիրաբերում եմ 600 ծառ՝ 20-ական` յուրաքանչյուր ուղևորության համար, որն իրականացրել եմ նախորդ երեք ամիսներին և, հավանաբար, կշարունակեմ իրականացնել ամբողջ կյանքիս ընթացքում»,- գրել է մոդելը և հավելել. «Ինձ տխրեցնում է այն փաստը, թե որքան է իմ աշխատանքը նպաստում ածխաթթու գազի արտանետմանը: Մայր բնությունը սիրո կարիք ունի»:

Պաղեստինյան արմատներով ամերիկաբնակ մոդելը հայտնել է նաև, որ ծառերի մեծամասնությունը կտնկվեն իր բնակավայրում՝ Կալիֆոռնիա նահանգում, իսկ մյուսները՝ աշխարհի տարբեր մասերում:
«Սա այնքան ոգևորիչ ու հետաքրքիր է ինձ համար: Թեև ես ֆիզիկապես ներկա չեմ գտնվի, սակայն ծառերը կյանք կստանան այն վայրերում, որոնց կարիքն այնտեղ զգում են»,- գրել է 23-ամյա Հադիդը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը