Կուտակայինի 5 % գանձումը «թալան համարողներն» այսօր համոզում են, որ աշխատավարձից 6 % պահումը «հոգատարություն» է
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ այլն, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն:
Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ:
Ըստ նախագծի, առողջապահական հարկատեսակի չափը պետք է սահմանվի 6 %: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք էին հայտնում, որ հարկատեսակը փաստացի խախտում է սոցիալական արդարության տրամաբանությունը:
Թերթի տեղեկություններով, այս թեմայով առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ։
Ոլորտի փորձագետների դիտարկմամբ, առողջապահական համակարգը ներկայումս պատրաստ չէ այս փոփոխությանը, եթե նույնիսկ նշյալ տոկոսադրույքը նվազեցվի։
Ավելին, կան կարծիքներ, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Ուշագրավ է, որ նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը եւ աշխատավարձից 5 տոկոս գանձումը «թալան համարողներն» այսօր հանրությանը համոզում են, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը «հոգատարություն» է։
Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի մասին երեկ բարձրաձայնեց նույնիսկ Թորոսյանի թիմակից պատգամավորներից մեկը, այս անգամ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ քաղաքական մեծամասնությունը միակամ չէր այս հարցում՝ դարձյալ շեշտելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունը:
Իսկ երեկ Թորոսյանին նույնիսկ հիշեցրեցին ոչ վաղ անցյալի սկանդալներից մեկը.
«Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»,-նշեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...