Զորամասային էլիտար մեղրամիս․ զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերեւս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում:
Առնվազն ծառայած, զինվորական գործի մասին նվազագույն պատկերացումներ ունեցող մարդը կհասկանա, որ այդ սիմվոլիկ մեկ ամսում անհնար է սովորել զինատեսակից օգտվելու կարգը, անհնար է 1 ամսում զինվորական գործին տիրապետել այնպես, ինչպես դա անում են ժամկետային ծառայության 24 ամիսների ընթացքում:
Ծառայությունն, ի վերջո, ոչ թե զորամասում քնել-արթնանալն է, այլ, ըստ էության, ռազմական գործի ուսումնառություն: Մտնել բանակի հարցերի մեջ, առանց բանակից դույզն-ինչ գլուխ հանելու, նշանակում է կոնկրետ նժարին դնել երկրի անվտանգությունը:
Ինչո՞ւ է լռում Պաշտպանության նախարարությունը: Զինծառայություն, հայրենիքի ու սահմանների անառիկություն քարոզելու փոխարեն հարուստների զինծառայության էլիտար միամսյակի՞ն է ծափահարում պաշտպանական գերատեսչությունը: Զորքից ու զինվորի կյանքից փախչող ո՞ր «փափկասուն» դասալիքն է պատվիրել այս զորամասային էլիտար մեղրամիսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...