Նոր մարտավարություն. Իշխանություններն ուզում են կոնսոլիդացնել իրենց ուժերը
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական եւ քաղաքական ակումբի եւ այլ նոր ուժերի հայտնվելու, ինչպես նաեւ հաշվի առնելով իշխանությունների՝ գնալով ավելի ու ավելի նվազող վարկանիշը, վերջիններիս կողմից որոշում է կայացվել «իրենց դաշտում» գործող ուժերի շրջանում որոշակի քաղաքական մոբիլիզացիա սկսել։
Մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է, որ իշխանության մերձակա եւ սատելիտ հասարակական ու քաղաքական շրջանակները կներառվեն այս համախմբման մեջ։
Իշխանությունների հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո ներկայումս հիշյալ շրջանակի ներկայացուցիչները լծվել են այս թեման «ռասկրուտկա» անելու գործին եւ տարբեր հարցազրույցներում ու քննարկումների ժամանակ առաջ են քաշում կոնսոլիդացիայի գաղափարը։
Ավելին՝ որոշ պատգամավորներ իրենց հռետորաբանության մեջ արդեն ակնարկում են իշխանությանը սատարելու եւ նրա շուրջ լայն համախմբում իրականացնելու գաղափարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...