Արիանա Գրանդեն ցուցադրել է իր իրական վարսերը (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն Instagram-ի «սթորի» հատվածում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր բնական մազերը: Կադրերում երգչուհին կանգնած է հայելու առաջ:
Տեսանյութից պարզ է դառնում, որ 26-ամյա Գրանդեն, որը հայտնի է իր բարձր կապած երկար վարսերով, համեմատաբար կարճ, մուգ ու գանգուր վարսեր ունի:
Տեսանյութը ժամերի ընթացքում «պայթեցրել» է համացանցը: Երգչուհու երկրպագուները խնդրել են այլևս չթաքցնել իր բնական վարսերը և ավելի հաճախ ներկայանալ դրանցով:
Սակայն Գրանդեն ներողություն է խնդրել երկրպագուներից և հայտնել, որ չի պատրաստվում հրաժարվել իր կեղծամներից:
«Ներեցեք, բայց իմ բնական մազերը ներկելու անհաջող փորձերից հետո սարսափելի տեսք ունեն: Չի ստացվում դրանք վերադարձնել իրենց նախկին տեսքին: Գիտեմ, որ հոգնել եք ինձ միևնույն սանրվածքով տեսնելուց, բայց դա ինձ համար ամենահարմար սանրվածքն է»,- հայտնել է երգչուհին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը