Գազի հավանական թանկացումը 2020-ի բյուջեում անտեսվել է
«Փաստ» թերթը գրում է.
«2020 թվականի պետական բյուջեի նախագծում մի առանցքային բաց կա, որը «Փաստի» հետ զրույցում մատնացույց արեցին մի քանի տնտեսագետներ:
Բյուջեի նախագծի վերջին հատվածում, որը կոչվում է «Ռիսկերի գնահատման հատված», որպես կանոն, հիմնականում շեշտվում են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել բյուջեի կատարման վրա եւ ընթացքում որոշակի շեղումներ արձանագրել:
Պարզվում է՝ 2020 թվականի բյուջեի այս հատվածում ներառված չէ ՀՀ ներմուծվող գազի գնի հնարավոր թանկացման փաստը։ Եթե հաշվի առնենք քննարկումները, որոնք շրջանառվում են արդեն մի քանի ամիս, ապա ապրիլից հետո գազի գնի բարձրացումը, մեղմ ասած, անհավանական չէ։ Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ գազի գնի թանկացումը, ավելի լայն ու լուրջ քննարկման առիթ է։
Սակայն տնտեսագետները կարծում են, որ ամեն դեպքում ռիսկերի գնահատման հատվածում անհրաժեշտ էր արձանագրել գազի հավանական թանկացումը:
«Չի թանկանա, շատ ավելի լավ, բայց հավանական զարգացումները կանխատեսելն ու ռիսկերը գնահատելն անհրաժեշտ է. ի վերջո, ով է ասել, որ բոլոր ռիսկերն անպայման պիտի իրականություն դառնան»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...