Ռոբերտ Քոչարյանն ազա՞տ կարձակվի․ փաստաբանը՝ գործի մասին
«Հրապարակ»-ը գրում է․
«Վերաքննիչ 6 բողոք էիք ներկայացրել, ի՞նչ ճակատագիր ունեցան՝ հարցրինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Մի մասը վերաքննիչը վարույթ չի ընդունել` համարելով, որ այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, բողոքարկել ենք վճռաբեկ։ Վերաքննիչում մնացել է 2 բողոք` կալանքի խափանման միջոցին առնչվող»: Կուլիսներում խոսում են, որ չի բացառվում` բողոքը բավարարեն, եւ նա ազատ արձակվի։ «Չգիտեմ կուլիսներում ինչ են խոսում, այս պահի դրությամբ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, չգիտեմ էլ` ապագայում ինչ է լինելու։ Մեր սպասելիքներն ավելի շատ Եվրադատարանից են»:
Ե՞րբ կլինի ՄԻԵԴ որոշումը։ «Հնարավոր չէ ասել՝ դեռ տեղեկություններ չկան` մեր բողոքները քննության առնվե՞լ են, թե՞ ոչ»: Դուք քանիցս հայտարարել եք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում. գեոքաղաքական հետք կա՞, ոմանք Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորում են Ռուսաստան-Հայաստան ջերմացող հարաբերություններով։ «Այն, որ քաղաքական հետապնդում է, այո` միանշանակ պնդում եմ, սակայն ինչ վերաբերում է գեոքաղաքականին, ես իրավաբան եմ` ոչինչ ասել չեմ կարող։ Ընդ որում, երբ ասում եմ՝ քաղաքական հետապնդում, ոչ թե քաղաքական գնահատական է, այլ իրավական կատեգորիա եմ մատնանշում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...