Համացանցում են հայտնվել նոր Lada 4x4-ի լուսանկարները (լուսանկարներ)
Ռուսական «АвтоВАЗ» ընկերությունը պատրաստվում է նոր Lada 4x4 ամենագնացի սերիական արտադրությանը: Այս մասին տեղեկացնում է «Российская газета» պարբերականը:
Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր մոդելի առաջին լուսանկարները: Արտաքինից մոդելը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Մեքենայի թարմացված տարբերակն արտաքինից կարելի է տարբերել հակամառախուղային լուսարձակներով և առաջնային բամփերով:
Նորացված ամենագնացի գլխավոր տարբերվող գիծը սրահն է: Այն այժմ ունի ժամանակակից կլիմայական համակարգ՝ օդափոխման խոշորացված դեֆլեկտորներով:
Սրահի տաքացուցիչը նույնպես դարձել է ավելի ժամանակակից, ետևի նստարաններին ավելացել են գլխադիրներ, փոխվել է տանիքի դիզայնը:
Տեխնիկական մասով մեքենան փոփոխության չի ենթարկվել. այն համալրված է 1,7 լիտրանոց, 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով և 5-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից