Բոլոր կողմերից կապվում են Վանեցյանի հետ ու մղում են դեպի ակտիվ քաղաքականություն. ինչու է նա մեկնել ՀՀ-ից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանի հայտնի հարցազրույցը «Պրեսսինգ» հաղորդաշարին ոչ միայն արագացրեց պրոցեսները եւ իշխանական թիմը որոշեց, որ նա պետք է օր առաջ հեռանա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այլ ուրիշ զարգացումներ եւս առկա են։
Մեր տեղեկություններով հարցազրույցի հատկապես բլից հարցերի հատվածը, որի ժամանակ Արթուր Վանեցյանն ավելի շատ «ոչ» ասաց, քան հարցերին պատասխանեց, շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե նա դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից եւ ասելիք ունի, որը դեռեւս չի ասում՝ պահելով ապագայի համար:
Այս եզրահանգման արդյունքում մեծ թվով մարդիկ, որոնք դժգոհ են երկրում տիրող վիճակից, լռում են՝ սպասելով, որ երկրում ընդդիմություն ձեւավորվի, որոնք կարծում են, որ երկիրը վատ ընթացքի մեջ է, եւ գործող իշխանությունն այլեւս ունակ չէ մեզ դեպի «լուսավոր ապագա» տանելու, այս օրերին կապվում են Արթուր Վանեցյանի հետ, դիմում են նրան՝ հորդորելով, որ մտնի ակտիվ քաղաքականություն:
Ոմանք պահանջում են, որ նա ավելի բաց խոսի, մյուսները կարծում են, որ պետք է նոր քաղաքական ուժ գրանցի եւ առաջնորդի այդ ուժը:
Երրորդները վստահ են, որ նրա հապաղելը դավաճանությանը համազոր է: Մի խոսքով, բոլոր կողմերից Վանեցյանին մղում են դեպի ակտիվ քաղաքականություն:
Անգամ իշխանությունն է նրան մղում իր ֆեյքերով, նրա դեմ հոդվածներով:
Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն այս օրերին կարճ ժամանակով բացակայում է Հայաստանից՝ մեկնել է Եվրոպա, առողջության հետ կապված պրոֆիլակտիկ զննության:
Գուցե սա եւս քաղաքականություն մտնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում է: Սակայն վերադառնալով նա ստիպված է լինելու իրեն դիմողներին հստակ պատասխան տալ՝ մտնո՞ւմ է արդյոք քաղաքականություն: Եթե մտնում է, ե՞րբ, ի՞նչ ֆորմատով եւ ի՞նչ կարող է խոստանալ իր համակիրներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...