«Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞». որքանո՞վ է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը վարչապետի գործը
«Փաստը» գրում է. ««Շտապ տարածել» կոչով գրառումները Ֆեյսբուքում նորություն չեն: Սակայն ուշագրավ է, որ երեկ նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեքստը սկսելով «խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» կոչով:
Խոսքը ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեների մասին է:
Այն, որ մեքենաների հնամաշ թափքերն իսկապես պատուհաս են դարձել, ու դրանցից պետք է ազատվել, որևէ տարակույս չկա: Հարցն այն է, թե որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը:
Պատահական չէ, որ այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր կատակում էին.
«Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞», «Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ», «Էս դու գործի չե՞ս», «Երբ ՀՀ վարչապետը նաև PR-շիկ է» և այլն:
Շատերն էլ նկատում էին, որ անիմաստ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, պարգևավճարներ տալ, եթե բոլորի գործերը, միևնույն է, վարչապետն է անելու:
Ի դեպ, ուշագրավ է, որ այսօրվա իշխանությունները ընդդիմադիր ժամանակ այս նույն կազմակերպությանը մեղադրում էին մոնոպոլիայի մեջ և կապում Սերժ Սարգսյանի անվան հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...