Իշխանությունների սրտով է ՍԴ-ի համառումը. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում եւ նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
Օրենքի նախագիծը միջանկյալ քայլ է դրսին` Վենետիկի հանձնաժողովին, ցույց տալու, որ իրենք ամեն ինչ արեցին` դատական ընդհանուր համակարգը, ՍԴ-ն «հեղափոխականորեն» առողջացնելու համար եւ վերջին կետ մնացել է սահմանադրական փոփոխություններով հարցը լուծելու տարբերակը:
Իսկ այդ փոփոխություններով (կամ նոր սահմանադրությամբ) ՍԴ-ն «նորոգելուն» զուգընթաց, հանրաքվեով իրենք կանցնեն նախագահական կառավարման: Ի դեպ. այդ մասին երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ է զգուշացրել իր մտերիմներից մեկին` ասելով. «Նիկոլն անպայման գնալու է նախագահական կառավարման. հենց միայն այն պատճառով, որ ինքը գործ անող չի, ընդամենը պոպուլիստ-խոսող է։
Շատ արագ կգնա նախագահական կառավարման, կդառնա նախագահ` կխոսի-կխոսի, իսկ վարչապետն իր ենթակայությամբ իր փոխարեն գործ կանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...