Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

«Հազիվ մակարոն ու կարտոլ կառնինք». գյումրեցիները երազում են լավ կյանքի մասին

Հաց, մակարոնեղեն, հատիկավորներից՝ բրինձ, ձավար, ոլոռ, բուսական յուղ, ծխախոտ, սուրճ, կարտոֆիլ. սա այն առաջին անհրաժետության  սննդամթերքի ցանկն է, որոնք գյումրեցիներն ամենից շատն են գնում: Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի տարածքում, որտեղ համեմատաբար մարդկանց շարժը շատ է, գործող սուպերմարկետներից մեկում մոտ մեկ ժամ դիտարկում կատարեցինք՝ պարզելու համար, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյումրեցիները ի՞նչ սննդամթերք են հիմնականում գնում:

Մեկ ժամվա ընթացքում սուպերմարկետի դրամարկղերից մեկը հասցրեց սպասարկել մոտ 40 հաճախորդի: Ցավալի է, բայց փաստ, որ գյումրեցիները մեզ հետ զրույցում թվարկում էին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք ցանկանում են, բայց չեն կարողնում գնել:

«Բոլորն էլ կուզեն, որ լավ-լավ առնին, ուտեն, բայց փող չկա, հազիվ մակարոն ու կարտոլ կառնինք: Ես օրինակ կուզիմ հմի միս, երշիկ, հավկիթ, կարագ ու լավ մրգեր առնեի, բայց որ փող չունիմ ի՞նչ էնեմ»,- մեզ հետ զրույցում նշեց թոշակառու, 69-ամյա Ռոզա Գեւորգյանը, ով ապրում է 35 հազար դրամ կենսաթոշակով:

Սուպերմարկետի վաճառողուհիներից մեկն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ լինում են դեպքեր, երբ հաճախորդները հետաքրքրվում են որոշ ապրանքատեսակներով, բայց չեն գնում:

Արդեն խանութից դուրս, գնորդներից հետաքրքվեցինք, թե իրենց եկամուտները ի՞նչ ծախսերի են բավարարում: Արդյո՞ք կարողանում են սննդի հարցերը լուծելուց բացի վճարել կոմունալ ծախսերը:

«Լույսի, ջրի, գազի վարձը էնքան կեղնի, որ հազիվ կուդանք: Ես 80 հազար աշխատավարձ կստանամ, բայց մե կերպմ կփակեմ ծախսերը: Հացի փող հազիվ կմնա»,- ասաց Անահիտ Գեւորգյանը:

«Ապրանքը թանկ է, ուտելիքը հազիվ ենք գնում: Թերի ենք սնվում, ամեն բան չենք կարողանում առնել: Հիմնականում հաց ենք առնում, կարտոֆիլ, մակարոններ, իսկ միս ամիսը մի անգամ, եթե կարողացանք նաեւ միրգ»,- նշում է մանկավարժ Ռուզաննա Կարապետյանը:

Սոցիալական վիճակով պայմանավորված, Գյումրիում կան բնակիչներ, ովքեր հնարավորություն չունեն տաքսիներով, անգամ հասարակական տրանսպորտով երթեւեկելու:

«Գազելներով շատ ենք կարողանում գնա՞լ, որ տաքսի նստենք: Էս անձրեւային եղանակները որ չլինի, ես աշխատանքի ոտքով եմ գնում գալիս, մի կես ժամ քայլում եմ գալու, մի էդքան էլ՝ գնալու համար: 50 հազար աշխատավարձ եմ ստանում, բայց չեմ կարողանում օրը 200 դրամ տալ տրանսպորտին, տաքսուն որտեղից տամ»,- ասաց Ամալյա Պետրոսյանը:

Գյումրիում մեր զրուցակիցներից գրեթե բոլորն ապահովված էին աշխատանքով, բայց միեւնույն ժամանակ պարզ է դառնում, որ աշխատանք ունենալով հանդերձ, չեն կարողանում բարեկեցիկ կյանքով ապրել: Աշխատավարձը աղքատավարձ է եւ ոչ ավելին: 

Դավիթ Գասպարյան

Գյումրի