Երկու ամսում Հայաստանում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք. Փաշինյան
Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաքրենք Հայաստանը աղբից»,-հավելել է նա եւ տեսանյութ հրապարակել:
Տեսանյութում նշվում է, որ հնամաշ մետաղի ջարդոնի վերջին հանգրվանը Չարենցավանի պողպատի ձուլարանն է: Լքված մեքենաներն այնքան շատ են, որ միայն Նոր Երզնկային մեկ օրվա ընթացքում արդեն 11 թափք են հավաքել, դեռ այդքան էլ կհավաքեն:
Մետաղի ջարոդնի վերամշակմամբ զբաղվող ընկերություններից մեկի ներկայացուցիչ Կամո Հարությունյանը նշել է, որ ճանապարհներին անտեր գցած են, բայց երբ ուզում են հավաքել, տերը հայտնվում է եւ ասում, որ դա իրենն է: Այստեղ կա նաեւ օրենսդրական խնդիր՝ հաշվի առնելով, որ այդ ջարդոնի տերերը իրականում գույքահարկ չեն վճարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը