Հին եւ նոր կոալիցիա
Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ-ի քաղաքական կոալիցիա ձեւավորելու հուշագրում առկա է դրույթ այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին։ Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ քաղաքական կոալիցիա ձեւավորելու հուշագրի ստորագրումից հետո ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ հուշագրում մեկ այլ պաշտոնի մասին խոսք չկա։ «Կա միայն մեկ բացառություն՝ վարչապետին առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Մյուս բոլոր հարցերը կքննարկվեն նախատեսված ժամկետներում»,-նշել է Վարդանյանը։

















































