«Համ էլ նախարար կդառնամ». Հավանական թեկնածուն ակտիվացել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվ է «Իմ քայլի» պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը (ով, ի դեպ, այն 20-ի մեջ է, ովքեր ստորագրել են «Հայաստանի բաց հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի օգտին արված հայտարարությունը)։ Նա «չի իջնում» ԱԺ ամբիոնից՝ ելույթներ է ունենում, առաջարկում, կարծիք հայտնում, մասնակցում բրիֆինգներին։
Հիշեցնենք․ նա ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն է, սակայն ուսանողների բողոքից հետո, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա` նաեւ ԿԳՄՍ նախարարի թեկնածուն: Հովհաննիսյանն այնպիսի տիեզերական արագությամբ է մտնում-դուրս գալիս նիստերի դահլիճ, որպեսզի չընկնի լրագրողների հարցերի տարափի տակ։
Այնուհանդերձ, սրընթաց «երթի» ժամանակ էլ հասցրինք հարցնել, թե երբ է պատրաստվում պաշտպանել դոկտորականը, որից էլ կախված է ԵՊՀ ռեկտոր դառնալու հնարավորությունը։ «Երբ ուզեմ, էն ժամանակ էլ կպաշտպանեմ»,- վազելու ընթացքում նետեց նա: Ե՞րբ եք ուզելու։ «Երբ որ շա՜տ ուզեմ»: Սպասում եք` ուսանողական ակցիաները դադարեն, նո՞ր: Վազո՜ւմ է: Ասում են` կարող է նաեւ նախարար դառնաք։ «Երբ Դուք ուզեք, այդ ժամանակ համ էլ նախարար կդառնամ»,- ասաց եւ նետվեց ԱԺ դահլիճ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև
Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական...
ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջա...