Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների ջրերը կրկին մեկ առվով չեն հոսել: Գրել էինք, որ Իգոր Խաչատուրովը անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվել էր Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից, սակայն կրկին փոշմանել է եւ դիմել է դատարան նույն պահանջով:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարեւան Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին:
Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:
Ու թեեւ մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան` պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ