Կգնա՞ այդ քայլին․ Վանեցյանին այլևս ոչինչ չի խանգարում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռուստահարցազրույցի անոնսը կտրուկ արագացրեց պրոցեսները։ Եթե նախկինում հատուկենտ իշխանականներ էին պահանջում նրա հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից, ապա երեկ ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը հրավիրվեց հենց այդ հարցով։
Վանեցյանը պայման էր դրել՝ հրաժարական տալիս ենք բոլորս։ Մի քանի ժամ տեւած նիստից հետո նա հայտարարեց, որ դիմում է գրել, իսկ գործկոմը հրաժարական կտա դեկտեմբերի 23-ին՝ ակումբների ժողովի ժամանակ, երբ կընտրվի նոր գործկոմ։
«Ես իմ ընտրության օրը լրագրողների ներկայությամբ հայտարարել եմ, որ երկար ժամանակով չեմ եկել ֆեդերացիա, 1 տարին լրացել է, եւ ես կարծում եմ, որ մենք, ես՝ որպես նախագահ, գործկոմի անդամները կատարել են իրենց առաքելությունը, եւ այսօր մենք ունեցել ենք կոնսենսուսային որոշում եւ հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»։ Այսուհետ, փաստորեն, Արթուր Վանեցյանին ոչինչ չի խանգարում քաղաքականություն մտնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ