Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են: Առավել լարված է հատկապես այն համայնքներում, որոնցում առաջիկայում խոշորացումներ կլինեն:
Խնդիրն այն է, որ համայնքների ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում է իրենով անել այն հողատարածքները, որոնք մինչեւ այժմ սեփականատերեր չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակն անվերահսկելի է դառնում Մեծաձորում: Այստեղ ՀՀԿ-ական, 12 տարվա գյուղապետ Մաջիթ Ամոյանի գիտությամբ նախատեսվում է տուֆի հանքավայր շահագործել, իսկ շահագործողն էլ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է, եւ տեւական ժամանակ է, ինչ տեխնիկա են Մեծաձոր բերել հորատանցքեր փորելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին մարզպետ Սահակյանն ասել է, թե վերջին 3 տարում գյուղ չի գնացել ու այս տեղեկություններն առաջին անգամ է լսում: «Ես չգիտեմ գյուղապետն ու իր հարազատներն ինչ են արել համայնքում, բայց իմ ու իմ ընտանիքի հետ կապված տեղեկությունները աբսուրդ է: Ես գյուղ չեմ գնացել, գյուղապետին չեմ տեսել, մի անգամ պատահական եմ տեսել»,- ասել է նախկին մարզպետ Ս. Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ