Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը»
«Իրատես» թերթը գրում է.
«Չնայած ԲՀԿ-ն վստահեցնում է, թե «Վերնատան» ձեւաչափին չի միանալու, բայց Գագիկ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե այս անգամ էլ սեփական քաղաքական հետագծին հավատարիմ չմնար։
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն հրավերը չի ընդունել ու չի գնացել «Վերնատան» հավաքին, բայց այս հավաքի «կորիզին» իր խողովակներով վստահեցրել է, որ նրանց մտահոգությունները կիսում են ու նրանց հետ են։ Սակայն սա չի խանգարել Գագիկ Ծառուկյանին, որ միաժամանակ այլ ուղղությամբ էլ հավաստումներ շռայլի։
Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներից հետո էլ Ծառուկյանը շտապել է այս ուղղությամբ էլ հարցերը կարգավորել։ Սեփականատիրոջ վերածված ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանին էլ այլ խողովակներով հավաստիացրել է, որ նրա կողքին է եւ աջակցում է «հեղափոխական գաղափարներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ