ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Միջազգային պրակտիկան, այդ թվում եւ Վենետիկի հանձնաժողովը, նոնսենս է համարում որեւէ ժամկետի` «էսինչ օրը, էսինչ ժամը» մոտեցումը, օրենքը պետք է ընդհանուր կարգավորումներ սահմանի»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերի փաթեթի առնչությամբ, համաձայն որի` ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում:
Փաստաթղթով սահմանված է վերջին ժամկետ՝ հունվարի 31-ը։ Ինչո՞ւ հատկապես 31-ը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Նախորդ նախագծով սահմանվել էր հոկտեմբերի 31-ը, այս անգամ ամրագրվեց հունվարը։ Փորձում են հասկանալ` ով կգնա, ով կմնա, որ կատարեն հաջորդ քայլը։ Այս ամենը նշանակում է, որ իրենք քաղաքական պրոցես են առաջ տանում»:
Ո՞րն է հաջորդ քայլը։ «Իրենց ձեռագրին հավատարիմ՝ ռեպրեսիվ, քրեական գործերի մեխանիզմը, կտուրներում բան-ման որոնելը»:
Դատավորներից քանի՞սն են «պոտենցիալ» գնացող։ «Ոչ մեկը՝ գնացողը շատ լավ հասկանում է, որ երբ նոր դատարան ձեւավորվի, ցանկացած քաղաքացի կարող է դիմում բերել ՍԴ` պահանջով` քննարկել այս օրենքի փաթեթի սահմանադրականության հարցը, եւ չի բացառվում, որ որոշվի, որ այն հակասում է Սահմանադրությանը»:
Ասել է թե` վաղաժամ թոշակի գնացածներին «գցե՞ն» իշխանությունները։ «Ձեւակերպումը Ձերն է»: Բոլոր դեպքերում, եթե քրեական գործերով եւ ռեպրեսիաներով հարցը չլուծվի, ուրիշ ի՞նչ պահեստային քայլեր ունեն։ «Սահմանադրական փոփոխություններ` հանրաքվեով։ Բայց մի մոռացեք, որ այդ դեպքում նախագիծը պետք է գա ՍԴ` հավանության։
Ի դեպ, սա էլ իմացեք` ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի նախագիծ է շրջանառվում, որը ՍԴ աշխատակազմ` կարծիքի չի ուղարկվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ